close
Եղանակը Երևանում
6 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական ենք. սահմանամերձ Շուռնուխում կբարձրացվի հայկական եռագունը․ Առուշ Առուշանյան

Քաղաքական

5 Մարտի 2021, 20:17
 Թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական ենք. սահմանամերձ Շուռնուխում կբարձրացվի հայկական եռագունը․ Առուշ Առուշանյան

Թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական ենք. սահմանամերձ Շուռնուխում կբարձրացվի հայկական եռագունը։ Այս մասին տեղեկացնում է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

«Հարգելի հայրենակիցներ

Մարտի 7-ին բոլորին սիրով հրավիրում ենք Շուռնուխ․ հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ։ Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում։

Հանուն հայկականության վերադարձի, մենք շարունակելու ենք արարել, պայքարել հանուն մեր հողի, մեր մշակույթի, մեր արժեքների, մեր հավատքի։ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին ենք։ Մարտի 7-ին, ժամը 14։00-ին կմեկնարկվեն միջոցառումները։ Խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը կներկայանան ավանդական ուտելիքներով, Շուռնուխում ամբողջ օրը մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ կլինեն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica