close
Եղանակը Երևանում
6 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով՝ վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը. առողջապահության փոխնախարար

Առողջապահություն

5 Մարտի 2021, 14:37
 Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով՝ վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը. առողջապահության փոխնախարար

Առողջապահության նախարարությունը վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով առողջապահության նախարարությունը այսօր վերաբացեց շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,- գրել է նա։

Վերջին 2 օրերին Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի աճ է նկատվում։ Եթե նախորդ ամիս սովորաբար թեստերի մոտ 5 տոկոսն էր դրական լինում, ապա վերջին երկու օրերին դրանք 15 տոկոսի սահմանում են։ Մասնավորապես, մարտի 4-ին կատարվել էր 2 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 15,6 տոկոսը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 249 պացիենտ»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica