close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավադիր քիրվայության գինը. համակեցությունից՝ թուրքահպատակություն

Խմբագրի անկյուն

2 Փետրվարի 2021, 17:30
 Դավադիր քիրվայության գինը. համակեցությունից՝ թուրքահպատակություն

Շատերի մոտ ոչ անհիմն տպավորություն կա, որ հայրենիքի՝ թշնամուն հանձնման և պետականության կործանման ընթացքի ականատես հայ նորօրյա սերունդն ինչ-ինչ պատճառներով անտարբեր է կատարվող գործընթացների նկատմամբ: Ճակատագրական այս փուլում որևէ կերպ իրենց ներկայությամբ աչքի չեն ընկնում բուհերի ուսանողական խորհուրդները, չեն երևում նաև երիտասարդական զանազան կազմակերպությունները և այլն:

Անշուշտ, վերնշյալ իրողությունն ունի պատճառների բազում շերտեր, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ու դեր ունի ուսանողության ձևավորվող գիտակցության վրա ազդող կամ, ավելի ճիշտ կլինի ասել, այդ գիտակցությունը մթագնեցնող անձանց ու կազմակերպությունների գործությունեությունը կրթական համակարգում:

2020 թ. ամռանը ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված՝ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի հանրային քննարկման շրջանակներում պարզվեց, որ «Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն»«Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է:

Հիշյալ անձը, որը 2018 թ. իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ի ղեկավարության դեմ իրականացրել էր «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնությունը, առավել լայն հանրությանը հասու դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ իր հիմնադրած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» միջոցով  տևական ժամանակաշրջան ակտիվորեն մասնակցել է ԵՄ-ի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրին, որի շրջանակներում Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամից (թուրք.՝ Tarih Vakfı) ստացած դրամաշնորհով  և ԱՄՆ-ի «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (Imagine Center for Conflict Transformation (USA)) հետ համատեղ իրականացրել է ընդգրկուն ծրագրերի շարք (այդ մասին առավել մանրամասն՝ ստորև): Ի դեպ, ՀՀ-ում ամերիկյան այդ կենտրոնի գործունեությունը համակարգել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հայտնի սորոսական Մարիա Կարապետյանը։

Օրերս պարզվեց նաև, որ Լիլիթ Մկրտչյանը ջերմ հարաբերություններ ունի նաև մեկ այլ ապազգային, հայրենադավ անձի՝ Արման Բաբաջանյանի հետ: Հունվարի 30-ին նշյալ անձի կուսակցության գրասենյակում հավաքել են մի խումբ երիտասարդների, որոնց Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի՝ նաև իր կողմից իրականացվող խայտառակ և բուհական-ակադեմիական հանրույթի կողմից մերժված «բարեփոխումները»: Պարզ է՝ պատերազմի խայտառակ արդյունքների և թուրքական ներկայության օրավուր ուժեղացման պայմաններում ուժգնանում է նաև թուրքերի հետ ազգադավ ծրագրեր իրականացրած լիլիթմկրտչյանների ու անբարո արարքներով կենսագրությունը «զարդարած» արմանբաբաջանյանների ներգործությունը սերնդի «դաստիարակության» վրա:

Բնականաբար, անվտանգության տարրական կանոնների կիրարկման պարագայում, ինչպես Լիլիթ Մկրտչյանը, այնպես էլ Արման Բաբաջանյանն ու շատ ուրիշներ, վաղուց պետք է հայտնվեին իրավապահ համակարգի ներկայացուցիչների գրասենյակներում և մանրամասնորեն հարցաքննվեին, թե, օրինակ, ինչ ծրագրեր են իրականացրել թշնամի պետության՝ Թուրքիայի հետ, և այլն, և այլն: Բայց թուրք-ադրբեջանական օրակարգն սպասարկող ՀՀ իշխանությունների առկայության պարագայում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ նշված կենսագրությամբ անձինք վերստին վերցրել են հայ երիտասարդության շրջանում արժեհամակարգեր և մտածողություն ձևավորելու հանձնառություն:

Հայրենիքի օտարումն ու պետության կապիտուլյացիան վերջնական և անշրջելի դարձնելու համար հարկ է նաև չեզոքացնել թուրքահպատակության դեմ հնարավոր ընդվզումները՝ ձևավորելով համակեցության և հարմարվողականության, այժմ նաև՝ թուրքահպատակության ստորացուցիչ մթնոլորտ: Եվ, բնականաբար, կրկին ասպարեզում են թուրք-ադրբեջանցիների թշնամական կերպարները դասագրքերում բացառող, հայ սերնդի շրջանում «բարի թուրքերի» կերպարների կերտման մեծ վարպետ-կատարող Լիլիթ Մկրտչյանն ու նրա գաղափարակից արմանբաբաջանյանները: 

Իսկ թե ովքե՞ր են Արման Բաբաջանյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ ներկայացնենք մի քանի տողով:   

1. Արման Բաբաջանյանը   2006 թվականի հունիսի 26-ին պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալվել է և դատապարտվել 3,5 տարի ազատազրկման: Նա պատրաստել և հափշտակել է պաշտոնական փաստաթղթեր, դրանք կեղծելու և խաբեության ճանապարհով մոր՝ Էլմիրա Բաբաջանյանի օժանդակությամբ խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից։

Նա, փաստորեն, ըստ մեղադրանքի, 1996 թ., լքելով Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը եւ չունենալով զինծառայության տարկետման իրավունք, 1997 թ. Հայաստանի Հանրապետությունից  մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այնուհետեւ զինծառայությունից անօրինական կերպով տարկետման իրավունք ձեռք բերելու նպատակով Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետի անունից, համակարգչի օգտագործմամբ, կազմել է ուսումն ԱՄՆ-ում մինչեւ 2004 թվականը շարունակելու մասին կեղծ գրություններ, 2001 թ. սեպտեմբերի 10-ի և նույն թվականի հոկտեմբերի 12-ի ամսաթվերով՝ դրանք մոր միջոցով 2002 թ. ամռանը ներկայացնելով Երևան քաղաքի Շենգավիթի տարածքային զինկոմիսարիատ։  

Այնուհետեւ զինկոմիսարիատից տեղեկանալով, որ նշված գրությունները բավարար չեն զինծառայությունից տարկետում ստանալու համար, 2002 թ. աշնանը հափշտակել է ԱՄՆ-ում բնակվող իր ընկերոջ՝ Վահե Աբովյանի ամուսնության և երեխայի ծննդյան վկայականները։ Դրանց օգտագործմամբ՝ սարքել է իր ամուսնության եւ երկու երեխաներ ունենալու վերաբերյալ կեղծ վկայականներ, որոնք Է. Բաբաջանյանը որդու ընտանիքի կազմի վերաբերյալ Շենգավիթի թիվ 20 տեղամասի լիազոր ներկայացուցչից խաբեությամբ վերցրած կեղծ տեղեկանքի հետ  ներկայացրել է զինկոմիսարիատ։ Կեղծ փաստաթղթերի հիման վրա Արման Բաբաջանյանը ստացել է զինվորական տարկետման իրավունք և խաբեության ճանապարհով խուսափել ժամկետային զինծառայության զորակոչից։

Փաստորեն, նա մեղադրվել է նաև հարազատ ընկերոջ՝ ամուսնության և երեխայի ծննդյան վկայականները գողանալու և հայրենադավ իր արարքի  հիմնավորման  նպատակով օգտագործելու մեջ։

Ավելին՝ Արման Բաբաջանյանը թեև իրավունք ուներ հրաժարվելու հարազատների դեմ ցուցմունք տալուց, բայց իր կենսագրությունը զարդարեց ևս մեկ դրվագով՝ ցուցունք տվեց հարազատ մոր դեմ։

2․ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կարապետյանն ու նրանց թուրք գործընկերները, ինչպես նշված է ԵՄ-ի աջակցությամբ տրամադրված՝ Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի նկարագրությունումնպատակ են ունեցել մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա՝ պատմության դասագրքերի թշնամական կերպարներին: Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկովորի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 €), նպատակ է հետապնդվել մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը, կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ, 2017 և 2019 թվականներին հրատարակել են «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives»Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») և «Alternative History Education Modules for Armenia and Turkey»Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար») ձեռնարկները: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Դրանք հակահայկական, հակազգային որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն  ու մեկնաբանությունները):

Ի պատասխան հայ պատմաբանների մեղադրանքների՝ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը հայտարարեցին, որ այն թուրքերը, որոնց հետ իրենք մշակել են այլընտրանքային չափորոշիչներ, բարի և առաջադեմ թուրքեր են, անվերապահորեն ընդունում են Հայոց ցեղասպանության իրողությունը, այցելել են Ծիծեռնակաբերդ, ոմանք նաև իրենց առաջադեմ հայացքների համար անգամ հալածվել են թուրքական իշխանությունների կողմից և այլն, և այլն:

Ցավոք, հայ ժողովրդի համար 2020 թ. աշնան օրհասական օրերին չկային ո՛չ իր ստախոսություններով, դեմքը փրկելուն ուղղված ամոթալի քայլերով ու մանիպուլյացիոն վարքագծով հայտնի Լիլիթի ու սորոսական-թուրքասեր Մարիայի «բարի» թուրքերը, ո՛չ էլ նրանց «խաղաղասիրական» ու դատապարտող ճառերը: Փոխարենը կար և կա թուրքերի հետ գործարքների մեջ մտած և հայրենիքը մաս-մաս թշնամուն վաճառող հայրենադավ իշխանություն և հայոց պահանջատիրության, հայ դպրոցի, հայ սերնդի և հայկական արժեքների դեմ դավադիր ծրագրեր իրականացնող հայկական շրջանակ:

Իսկ թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքի՝ Արցախի ու ՀՀ-ի դեմ ամենակատաղի կերպով և ամենատարբեր մեթոդներով, իսկ արդի փուլում՝ ռազմական ճանապարհով իրականացվող հայաջինջ քաղաքականության պայմաններում Հայաստանում և հայ նոր սերնդի շրջանում համակեցության, թշնամու կերպարների, այն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի, որպես ահաբեկչական պետությունների, փոխակերպմանն ուղղված ծրագրերի իրականացումը ոչ այլ ինչ էեթե ոչ՝ ազգային դավաճանություն

 

Վահե Սարգսյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica