close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղավնո. կյանք ու կռիվ տվող գյուղը (ֆոտոռեպորտաժ)

Խմբագրի անկյուն

23 Հունվարի 2021, 13:42
 Աղավնո. կյանք ու կռիվ տվող գյուղը (ֆոտոռեպորտաժ)

Գորիս-Բերձոր ճանապարհին հարող Աղավնո գյուղն այժմ մտնում է եռակողմ հայտարարությամբ ստեղծված Լաչինի՝ 5 կմ լայնությամբ միջանցքի մեջ: Մինչև վերջին պատերազմը գյուղում ապրող շուրջ 60 ընտանիքներից վերադարձել են մոտ 20-ը` չհաշված առանձին անհատներին:

No description available.

Ավելի քան 28 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին, Լաչին-Բերձորի ազատագրման այդ բախտորոշ օրը ազատագրվեց նաև Զաբուղ գյուղը, որը հետագայում կոչվեց Հագարի գետի աջակողմյան վտակի անվամբ՝ Աղավնո: Մայիսի 18-ի պատմական օրը հենց Զաբուղ-Աղավնոյում են հանդիպել և իրար շնորհավորել Արցախում ու Սյունիքի դիրքերում մարտնչող հայ ջոկատայինները: Պատահական չէ, որ այն համարվել է Արցախի դարպասը, որը 28 և ավելի տարիներ վտանգված չէր...

Գյուղի զարգացման գործում իր անխախտ ներդրումն է ունեցել Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների զարգացման նպատակով 2009 թ. ստեղծված և աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրավման միջոցով այդ շրջաններում ազգանվեր ծրագրեր իրականացրած  «ԱՐԻ» («ARI»՝ «Արցախ ռուց ինվեսթմընց» (Artsakh Roots Investment)) ներդրումային ընկերությունը:

Վերաբնակեցման գոտու զարգացման շրջանակներում, Արցախի կառավարության և «ARI» ընկերության համաֆինանսավորմամբ, Աղավնոյում 2013 թվականին կյանքի կոչվեց բնակարանաշինության աննախադեպ ծրագիրը, որի արդյունքում Աղավնոն իր գրավչությամբ դարձավ Արցախի առաջավոր բնակավայրերից մեկը:

No description available.

Թեև գյուղը պաշտոնապես կոչվում է Աղավնո, գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը Yerkir.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ «ԱՐԻ» ընկերությունը նպատակ էր դրել գյուղը վերածել քաղաքատիպ ավանի, ինչից ելնելով էլ՝ Աղավնոն ստացել է իր երկրորդ անունը՝ Արիավան: Լուսանկարը՝ Արցախի Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթի պաշտոնական էջից:

No description available.

Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, «ԱՐԻ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Պչաքճյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ «ԱՐԻ» -ի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպում-ընդունելությանը և «Արցախ 2028» խորհրդաժողովի մեկնարկին (2018 թ. մարտի 21, Լիբանան): Լուսանկարը՝ «Արի»-ի պաշտոնական էջից:

Չնայած գյուղից դուրս գալու մասին ռուսական հորդորներին և ադրբեջանական ոտնձգություններին, իսկ վերջին շրջանում նաև Սյունիքի իշխանական առանձին շրջանակների թալանչիական վարքագծին՝ Աղավնոն գյուղապետի հերոսական կեցվածքի շնորհիվ դեռևս շարունակում է դիմադրել, իսկ բնակիչները, թեև ոչ ինտենսիվորեն, այդուհանդերձ, վերադառնում են:  

No description available.

Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը

 No description available.

Գյուղի ինքնապաշտպանության շտաբի վերածված գյուղապետարանի բակում Անդրանիկ Չավուշյանը դիմավորում է հյուրերին և ներկայացնում գյուղում առկա իրադրությունը, ինչպես հուսադրող, այնպես էլ մտահոգիչ մի շարք իրողություններ

No description available.

Աղավնոյի դպրոցը, դիմացը՝ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի մեքենան՝ ՀՅԴ զինանշանով

No description available.

Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ու դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը մի շարք հրատապ հարցերի թվում փորձում են լուծում տալ նաև դպրոցի առջև ծառացած խնդիրներին: Շուրջ 50 աշակերտ ունեցող դպրոցում վերաբացման այս օրերին սովորում է շուրջ 15-17 աշակերտ: Կախված անվտանգության ապահովումից ու գյուղի կարգավիճակի հստակեցումից՝ բնակիչները պատրաստ են վերադառնալ և վերստին շենացնել ռազմավարական նշանակություն ունեցող Աղավնոն:

No description available.

Դպրոցում ամենուր ազգային շունչն է

No description available.

Աղավնոյի դպրոցում և՛ հին, և՛ նոր Շուշին հայկական է, հայապատկան և մեծագույն արժեք

No description available.

Աղավնո գյուղը անթեղել է Արցախի պետականության արմատները, որտեղից ևս հորդալու է հայոց ազատատենչ ոգին

Ստորև ներկայացնում ենք Yerkir.am ամբողջական ֆոտոռեպորտաժն Աղավնոյի դպրոցից և գյուղապետարանից։

Վահե Սարգսյան


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica