close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայել Մինասյանը հրապարակեց Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու ապացույցը

Քաղաքական

16 Հունվարի 2021, 23:23
 Միքայել Մինասյանը հրապարակեց Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու ապացույցը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում հրապարակեց դիմումը, որի ներքո 2007 թվականի նոյեմբերի 7-ին ստորագրել է ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը 2005-ից Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է, որին պերեվերբովկա է արել Հայաստանի ԱԱԾ-ն։

Մինասյանի խոսքով, ավելի ուշ թուրքական հատուկ ծառայությունների խորհուրդով այդ երիտասարդը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, դառնում է վերջինի թիմի կարկառուն ներկայացուցիչ։

«Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում կազմակերպել հեղաշրջում, և Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ այն թյուրիմացություն մարդասպան դավաճանը, որը ցավոք սրտի դեռ վարչապետ է։ Իսկ մեր հերոսը դարձավ Ազգային Ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է։ Ցավոք սրտի, սա իրականություն է»,-հայտարարեց Մինասյանն ու որպես ապացույց ընթերցեց Արարատ Միրզոյանի դիմումը՝ հասցեագրված ԱԱԾ-ին։ դիմումը, ըստ նախկին դեսպանի, գրվել է 2007-ին։

Նա խոստոցավ ավելի ուշ դիմումը հրապարակել թելագրամի իր ալիքում։, որպեսզի «կարդաք ու համոզվեք, որ մեր երկրի համար երկու պաշտոնյան գործակալ է, ագենտ, ինչպես նաև շատերը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica