close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարածաշր­ջանում ապաշրջափակման 1-ին շահառուն ՀՀ-ն է․ Ա․ Բեղլոյան․ «Առավոտ»

Մամուլի տեսություն

16 Հունվարի 2021, 10:39
 Տարածաշր­ջանում ապաշրջափակման 1-ին շահառուն ՀՀ-ն է․ Ա․ Բեղլոյան․ «Առավոտ»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, հարցին՝ չե՞ք կարծում, որ ար­դարացված են այն քննադատու­թյունները, որ Մոսկվայում  հայտարարու­թյան ստորագրումից հետո գերի­ների հարցի հետ կապված առա­ջընթաց չի էլ լինի, քանի որ, ըստ էության, Ադրբեջանի ցանկությու­նը կատարեցինք, Անուշ Բեղլոյանն այսպես արձագանքեց․ «Ես տրամաբանական կապ այդ եր­կու հարցի մեջ չեմ տեսնում: Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի ցան­կությունը: Դա մի պնդում է, որի հետ հիմնովին համաձայն չեմ: Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է բա­ցել կոմունիկացիաները, մենք չե՞նք ուզում, դրա համար Ադրբեջանը մեր գերիներին չի տալիս, որ մենք բացենք կոմունիկացիա­նե՞րը: Դա անհեթեթություն է:

Դրանք երկու տարբեր ուղղու­թյուններ են: Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա առաջին շահառուն տարածաշր­ջանում ապաշրջափակման տե­սանկյունից Հայաստանն է: Այլ հարց է, թե այդ ապաշրջափա­կումն ինչ պայմաններով պետք է տեղի ունենա: Հենց դա է բա­նակցությունների հիմնական իմաստը:        Ապաշրջափակումն արդյոք ՀՀ համար շահավետ և մեր արժանապատվությանը հա­մապատասխա՞ն պայմաններով պետք է տեղի ունենա: Դա է մեր գերխնդիրը, ոչ թե այն հարցը, թե արդյոք մենք պե՞տք է մնանք շրջափակված, մինչև մեր գերի­ներին հետ չվերադարձնեն»:

Թերթի դիտարկմանը՝ ապաշրջափակման պայմանների հետ կապ­ված՝ հենց իշխանության ընդդի­մախոսներն ասում են, որ դա լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացնելու, մանավանդ, եթե այն տեղի ունենա այս պայմաններով և այս քարտեզով, այս հար­ցը չի՞ մտահոգում «Իմ քայլը» խմ­բակցության պատգամավորներին, Անուշ Բեղլոյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք ՀՀ շահերը առավելագույնս պաշտպանել ցանկացած բանակցություններում: Եթե մեր ընդդիմախոսներն ունեն ողջամիտ և տրամաբանական առաջարկություններ, ապա ՀՀ վարչապետը պարբերաբար կոն­սուլտացիաներ և հանդիպումներ է ունենում ոչ խորհրդարանական ուժե­րի, նաև խորհրդարանական բո­լոր ուժերի հետ: Եթե այդ առա­ջարկները կառուցողական, հե­տաքրքիր, հիմնավորված են, իրենք պետք է հնչեն, և դա որևէ մեկի մոտ որևէ վատ զգացում կամ առարկություն չի ունենա: Կցանկանայի այդ անհիմն մեղադ­րանքների փոխարեն տեսնել հս­տակ առաջարկություններ, որոնք ինձ կհամոզեն՝ որպես իշխող թի­մի ներկայացուցիչ, որ այդ առա­ջարկություններն ավելի լավն են կամ առաջարկում են ռեալ իրա­գործման ճանապարհներ՝ ինչ-որ բան ՀՀ-ի համար ավելին ստա­նալու առումով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica