close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի. Արամ Վարդևանյան․ Yerevan.Today

Իրավունք

28 Դեկտեմբերի 2020, 14:23
 Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի. Արամ Վարդևանյան․ Yerevan.Today

Ցավում եմ այն ամենի համար ինչ տեղի ունեցավ այսօր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, իրեն անձամբ ճանաչում եմ, բայց միաժամանակ այն վարքագիծը, որը  դրսևորեց ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Սիսակ Գաբրիելյանը, ամբողջությամբ գտնվում է քրեական օրնսգրքի տիրույթում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

«Նախնական կարող եմ ասել, որ առերևույթ խուլիգանության տարրեր իր վարքագծի մեջ նկատվում են: Նման պայմաններում հաշվի առնելով, թե վերջին մեկուկես ամսվա ընթացքում ինչպիսի պրակտիկա են որդեգրել ոստիկանությունը, քննչական մարմինները, և դատախազությունը, Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի»:

Մեր դիտարկմանը, որ պատգամավորն ինքնապաշտպանվում էր, Արամ Վարդևանյանը նշեց. «Հայհոյանքն ինքնին անհրաժեշտ պաշտպանության հիմք չէ: Ցավալիորեն 2,5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչ աստիճանի հայհոյանքներ են գեներացվել իշխանական պոակների, ֆեյքերի, նույնիսկ ֆեյք ցուցարարների կողմից, որոնցից և ոչ մեկի դեպքում անհրաժեշտ պաշտպանության ռեժիմ չի եղել: Ավելին՝ հիշեցնեմ ձեզ, որ մոտ երկու տարի առաջ նույնիսկ փաստաբանների պալատի փաստաբանի ավտոմեքենային էին ձվերով հարվածել, և վերջինս կարողացել էր ցուցաբերել բացառիկ հանդուրժողականություն, այդպիսին էր փաստաբանի վարքագիծը, ոչ թե պաշտոնատար անձի»:

Մեր զրուցակիցը պնդում է, որ ստեղծված իրավիճակում պետք է պատգամավորի ձերբակալում տեղի ունենա. «Այս դեպքում տեսնում ենք, որ պաշտոնատար անձը հանրային վայրում  հասարակական կարգը կոպտորեն խախտելով ոչ միայն անասելի հայհոյանքներ է հնչեցնում, որոնց մասով նաև կարծում եմ՝ եթե վերջինս նաև գիտի ինչ բան է հայհոյանքը, նաև գիտի հայհոյանքների տեսակների հետևանքները: Դա, ամեն դեպքում, հուսով եմ ինքը կընկալի, որովհետև հայհոյանքների ձևեր կան, որոնք չեն հնչեցվում, ինքը նաև դա է խախտել: Սա զուտ բարոյական առումով եմ ասում, բայց հասարակական կարգի խախտումը նման հայհոյանքներով, ավելին՝ հարվածներ հասցնելով, ես տեսա նույնիսկ մի կադր, երբ անձը գետնին ընկած էր, և Սիսակ Գաբրիելյանն իրեն հարվածում էր, այս պայմաններում միանշաանակ է, որ պետք է ոչ միայն քրգործ հարուցվի, այլ հենց այդ տաք հետքերով տեղի ունենա ձերբակալում»:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ ձերբակալությունից հետո էլ գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով՝ պատգամավորին մանդատից զրկելու համար.

«Պատգամավորին կարող են ձերբակալել, որից հետո անհապաղ գլխավոր դատախազը, նաև տեսել ենք այս 2,5 տարում, թե քանիցս է նա միջնորդություններ ներկայացրել Ազգային ժողովում, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Իհարկե և ոչ մի դեպքում դա չի եղել իշխանական պատգամավորի նկատմամաբ, բայց կարծես թե գլխավոր դատախազը մշտապես պնդում է, որ ինքն անկախության խնդիր չունի»:

 

Հիշեցնենք, որ իմքայլական Սիսակ Գաբրիելյանը փողոցային հայհոյանքներով հարձակվել է ակցիայի մասնակիցների վրա:

Հիշեցնենք նաև՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica