close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1226թ.-ից ի վեր առաջին անգամ Յուպիտերն ու Սատուրնը կգտնվեն ամենամոտ հեռավորության վրա

Խճանկար

23 Նոյեմբերի 2020, 14:18
 1226թ.-ից ի վեր առաջին անգամ Յուպիտերն ու Սատուրնը կգտնվեն ամենամոտ հեռավորության վրա

Ըստ Ռայսի համալսարանի գիտնականների հաշվարկների՝ դեկտեմբերի 21-ին մայրամուտից հետո Յուպիտերն ու Սատուրնը միջնադարի ժամանակներից ի վեր առաջին անգամ գիշերային երկնքում իրարից ամենամոտ հեռավորության վրա կհայտնվեն: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Phys.org-ում հրապարակված մամուլի հաղորդագրությունը:

Համալսարանի աստղագետի խոսքով՝  երկու մոլորակների մոտենալը հազվադեպ է լինում, պատահում է մոտ 20 տարին մեկ անգամ, սակայն այս տարվա աստղագիտական ֆենոմենը հատկապես ուշագրավ է:

«Գիշերային երկնքում տեսանելի այս օբյեկտների ավելի մոտ գտնվելը տեսնելու համար դուք ստիպված կլինեք վերադառնալ 1226 թվականի մարտի 4-ի արևածագին»,- ասել է նա ու  պարզաբանել նաև, որ եթե եղանակը հնարավորություն տա, իրադարձությանը կարելի է հետևել Երկրի ցանկացած մասից` չնայած դրա համար լավագույն պայմանները կլինեն հասարակածի մոտակայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica