close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամոթ էր «Ինտերի» հետ ոչ ոքի խաղալը. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

20 Հուլիսի 2020, 16:30
 Ամոթ էր «Ինտերի» հետ ոչ ոքի խաղալը. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Ինտերի» դեմ խաղում գրանցված արդյունքը գոհացնող չէ: Այս մասին հայտնում են «Ռոմայի» պաշտոնական էջից։

«Հրաշալի հանդիպում անցկացրեցինք, սակայն ամոթալի էր, որ նման խաղն ավարտեցինք ոչ-ոքի: Մենք հրաշալի էինք գործում հատկապես առաջին կեսում: Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց վերջնամասում գնդակ բաց թողեցինք»,- ասել է Մխիթարյանը։

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտերին»: Հյուրերին`«Ինտերի» ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմայից» Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտերից» հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»`2:2:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica