close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը. ում է այն վերավերվում. պարզաբանում է ՊԵԿ-ը

Տնտեսական

15 Մայիսի 2020, 13:10
 Մեկնարկել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը. ում է այն վերավերվում. պարզաբանում է ՊԵԿ-ը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.

2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, եւ.

2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսների աշխատողների թվաքանակը եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.

1) 2020 թվականի փետրվար ամսվա հաշվարկ է համարվելու` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

2) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչեւ 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

3) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետեւյալ եկամուտների հանրագումարը.

Աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)

Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)

Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ)

Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:

Վերը նշված պայմաններին բավարարող եւ շահառու համարված հարկ վճարողները`  2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:

Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչեւ 2020թ. հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cu»)`  միանվագ դրամաշնորհ ստանալու համար (դրամաշնորհի հաշվարկման բանաձեւը սահմանված է ՀՀ կառավարության 12.05.2020թ. թիվ 726-Լ որոշմամբ եւ հաշվարկը կատարվելու է 2020թ. մարտ ամսվա տվյալների հիման վրա):

Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետեւյալին.

1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:

2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:

3) Դիմումներն ուղարկելուց առաջ եւս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի)  ճշտությունը:

 
 
Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica