close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետրոս Ղազարյանն ազատվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից

Հասարակություն

21 Ապրիլի 2020, 16:50
 Պետրոս Ղազարյանն ազատվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ափոսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։

«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։

Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։

Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։

Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար», - նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն էր նշանակվել 2018 թ. դեկտեմբերի 17-ին:

Մինչ այդ նա երկար տարիներ աշխատում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակն ու վարողն էր:

Պատերազմ եւ խաղաղութի՞ւն
24 Սեպտեմբերի 2021, 20:33 Պատերազմ եւ խաղաղութի՞ւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica