close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը նախկինների սխալն է անում, որ Սփյուռքի թեկուզ 10 %-ին համախմբող կառույցների հետ չի խորհրդակցում. Կիրո Մանոյան

Քաղաքական

21 Ապրիլի 2020, 15:32
 Վարչապետը նախկինների սխալն է անում, որ Սփյուռքի թեկուզ 10 %-ին համախմբող կառույցների հետ չի խորհրդակցում. Կիրո Մանոյան

NEWS.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի առնչությամբ, որտեղ վերջինս նշել էր՝ հիասթափության աղբյուր են Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ։ 

Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ. 

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 30-40 տարի առաջ Սփյուռքում հայության 90 տոկոսը ինչ-որ կառույցների մեջ էին, իսկ հիմա դա փոխվել է եւ միայն 10 տոկոսն է կառույցների մեջ, այդպես չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վարչապետի ֆեյսբուքյան վերջին լայվին, որտեղ վերջինս նման հայտարարություն էր արել:

Մանոյանի խոսքով, Սփյուռքում կան նաեւ բարեսիրական, երիտասարդական, մշակութային կազմակերպություններ, ինչպես նաեւ կա եկեղեցին ու նրա դերը. «Այնպես որ 30-40 տարի առաջ էլ այնպես չի եղել, որ 90 տոկոսը մաս կազմեն կառույցների՝ բացի եկեղեցուց: Այսօր էլ նույնն է պատկերը:

Մինչեւ անկախությունը Սփյուռքի հետ հարաբերությունը ոչ թե այդ կառույցների միջոցով էր, այլ Հայաստանում գործող Սփյուռքի հետ կապերի կոմիտեի միջոցով, որը խտրականություն էր դնում Սփյուռքի տարբեր շրջանակների միջեւ: Ոմանց հետ գրեթե չէր հարաբերվում, հետո կամաց-կամաց սկսեցին հարաբերվել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա հավելեց, որ հիմա վարչապետը նույն սխալն է անում եւ առանց Սփյուռքի թեկուզ իր նշած այդ 10 տոկոսին համախմբող կառույցների հետ չի խորհրդակցում. «Կառույցներ, առանց որոնց Սփյուռքը որպես այդպիսին չի կարող ունենալ հայկական դիմագիծ: Առանց նրանց հետ խորհրդակցելու ինքն արդեն ինչ-որ պատկերացումներ ունի, եւ քանի որ ինքը ֆեյսբուքից է խոսում, կարծում է, որ առաջին անգամն է, որ ՀՀ իշխանությունները Սփյուռքի հետ ուղղակի են խոսում: Այդպես չէ: Պարզապես հաղորդակցության միջոցները զարգացել են եւ այդ հնարավորությունը տալիս են: Դա առանձին քաղաքականության արդյունք չէ:

Անկախության տարիների ընթացքում բոլոր իշխանություններն էլ փորձել են շրջանցել այն կառույցները, որոնց ակնարկեց վարչապետը: Որովհետեւ այդ կառույցների միջոցով հարաբերություններ պահպանելը նշանակում է, որ այդ կառույցներն արժեւորվում են, իսկ իշխանությունները չեն ուզեցել եւ չեն ուզում իրենց դիմաց ունենալ կառույցներ, որոնց հետ պետք է ի վերջո, հաշվի նստեն»,-ասաց նա:

Կիրո Մանոյանի խոսքով, նույն սխալն արել է կառավարությունը, երբ կառավարության ծրագրում արդեն ընդգրկել է, որ կառավարությունը պետք է նախաձեռնի սփյուռքահայությունը ներկայացնող կառույցի ձեւավորում. «Մենք այն ժամանակ էլ քննադատեցինք, որ դա հնարավոր չէ այդ ձեւով: Երկրորդ, պետք է այդ բոլորի մասին խորհրդակցել Սփյուռքի այդ կառույցների հետ: Ուրիշ ձեւ չկա:

Մինչեւ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունները արդեն հոլովույթը հասել էր այնտեղ, որ որոշել էին, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու համար ստեղծված պետական հանձնաժողովի կազմը ինքը ձեւավորի համահայկական կառույց, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն ՀՀ պետական կառույցները, քաղաքական, մշակութային եւ այլ շրջանակները, այլ նաեւ Սփյուռքի տարբեր շրջանակներ՝ միաժամանակ հնարավորություն տալով, որ անհատ սփյուռքահայեր եւս մասնակից դառնան:

Բացի այդ, նախատեսված է աշնանը հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողով, բայց տարբեր մոտեցումով: Կարող է ասվի, որ դա է Սփյուռքի կառույցների հետ խորհրդակցելու հնարավորությունը, բայց նման հավաքները չեն կարող նման եզրակացությունների հանգել, ավելի ճիշտ կլինի, որ իշխանությունները խորհրդակցեն առանձին-առանձին, նաեւ միասնաբար այդ կառույցների հետ եւ նրանց մոտեցումներին տեղյակ լինեն: Չխորհրդակցելն արդեն նշանակում է հնարավորինս խուսափել նրանց հետ շփվելուց կամ կարեւորելու նրանց դերակատարությունը»:

Կիրո Մանոյանը կարծում է, որ իհարկե, պետք է այնպես անել, որ Սփյուռքում բնակվող ավելի մեծ թվով մարդիկ մասնակից դառնան հայկական իրականությանը, բայց դրա ձեւը գոյություն ունեցող կառույցները շրջանցելը չէ. «Ճիշտ չէ վարչապետի կողմից այդ կառույցներին հիասթափություն վերագրելը, որովհետեւ շատերը մեծ հույս էլ չունեին, որ իսկապես ինչ-որ բան  փոխվել է առնվազն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասով:

Նախկին իշխանություններն էլ նույն ձեւ էին վերաբերվում՝ հնարավորինս փորձելով նսեմացնել այդ կառույցների դերակատարությունը նույն Հայաստան-Սփյուռք համաժողովների ժամանակ: Վարչապետը հիմա փորձում է ներկայացնել, թե ինչ-որ նոր բան է նախաձեռնում, մինչդեռ այդ նոր բանը նույնն է, ինչ-որ նախկիններն են փորձել: Երբ ինքն ասում է, որ ես ուղղակի կարող եմ խոսել Սփյուռքի հետ, դա տեխնիկայի հարց է, ոչ թե քաղաքականության: Այնպես չէ, որ նախկինում չեն փորձել խոսել: Այդ մոտեցումը սխալ է: Իմ ասածն այն է, որ նախքան որեւէ կառույց նախաձեռնելը խորհրդակցել: Դրա համար անհրաժեշտ է, որ եւ ճիշտ խորհուրդ տրվի վարչապետին, եւ ինքն էլ ճիշտ եզրահանգումների գա»,-ընդգծեց Կիրո Մանոյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica