close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցադրումների վերաբերյալ

Քաղաքական

16 Ապրիլի 2020, 10:38
 ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցադրումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանի կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման մասով բարձրացված հարցերի վերաբերյալ։  

ՊԵԿ-ի տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքաց­ման տասներորդ միջոցառման շրջանակում նախատեսվում է օժան­դա­կություն տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ընդ որում՝ ինչպես անհատ ձեռնարկատեր կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կար­գա­վիճակ ունեցող միկրոձեռնարկատերերին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհան­դիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Օժանդակությունը նախա­տեսված է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ կամ  անհատ ձեռնարկատեր չհան­դիսացող ֆիզիկական անձ։

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտ­ները ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն առհասարակ ՀԴՄ կիրառողներ չեն հան­դի­սանում։ Նրանց համար կառավարության որոշմամբ սահմանված է միանվագ ամսական նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն, որը կախված չէ նրանց շրջանառությունից։ Հետևաբար՝ այս խումբ հարկ վճարողների մոտ շրջա­նա­ռութ­յունների չհայտարարագրման հետ կապված աջակցության չափի նվազեցման ռիսկեր չկան։

Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտ­ներին, ապա նրանց համար աջակցության չափը սահմանվել է 2020թ․ առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10% չափով, սակայն ոչ պակաս քան 10 հազար դրամը և ոչ ավելի քան ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոչ բոլոր անհատ ձեռնարկատեր կամ կազ­մա­կեր­պության հանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են հնա­րա­վորություն ունեցել կիրառելու ՀԴՄ-ներ, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ՀԴՄ ձեռք բերման հայտ ներկայացրած, սակայն կոմիտեի տեղեկատվական շտեմարանում դեռևս նոր սերնդի ՀԴՄ չակտիվացրած սուբյեկտներին լրացուցիչ տրամադրվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ օժանդակություն»։

Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica