close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը

Հասարակություն

17 Մարտի 2020, 10:48
 Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ, հայտարարվել է արտակարգ դրություն: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՊԵԿ-ից:

Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը և Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի ՊԵԿ-ը յուրատեսակ առաջնագիծ է և այս պատասխանատու իրավիճակում չի կարելի տարատեսակ մտավախությունների պատճառով թուլացնել աշխատանքային պարտականությունների կատարման եռանդը և անգամ աննշան չափով շեղվել պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու անհրաժեշտությունից:

ՊԵԿ աշխատակիցներից պահանջվում է խորապես ըմբռնել ստեղծված իրավիճակի նրբությունը, դրսևորել տոկունություն և սեփական օրինակով քաջալերելով` նպաստել առկա մարտահրավերներն առավել նվազ կորուստներով հաղթահարելուն: Իր հերթին ՊԵԿ ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերն աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:

Այդ նպատակով ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում և շինության տարբեր հատվածներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, ամենօրյա ռեժիմով իրականացվում է աշխատակիցների մարմնի ջերմաստիճանի ստուգում և ՊԵԿ անձնակազմի տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցների ախտահանում: Քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել են նաև անհատական պաշտպանիչ միջոցներով:

Միաժամանակ ՊԵԿ-ը հորդորում է խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը և պետական լիազոր մարմինների ցուցումներին:

 
 
Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica