close
Եղանակը Երևանում
10 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեհրանում հույս են հայտնել, որ Իդլիբում կայուն հրադադար կլինի

Աշխարհ

2 Օգոստոսի 2019, 15:59
 Թեհրանում հույս են հայտնել, որ Իդլիբում կայուն հրադադար կլինի

Սիրիայի կառավարության կողմից Իդլիբ նահանգում հայտարարված հրադադարն ուժի մեջ է մտել, եւ Թեհրանը հույս ունի, որ այն կայուն կլինի. ըստ РИА Новости-ի` ասել է Իրանի արտգործնախարարի օգնական Ալի Ասկար Հաջին:

«Այստեղ (Նուր Սուլթանում) տեղի ունեցած բանակցությունների և համաձայնագրի համաձայն` հրադադարն այսօր մտավ ուժի մեջ: Մենք հավատում ենք, որ սա մեծ հաջողություն է, և հուսով ենք, որ հրադադարը կայուն կլինի»,- նշել է նա:

Ըստ Հաջիի՝  խաղաղ բնակչության անվտանգությունը շարունակում է մնալ Աստանայի ձևաչափով երաշխավորների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնահերթությունը:

Իրանցի դիվանագետը նաև հաստատել է, որ ամենաբարձր մակարդակով Աստանայի ձևաչափի գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերին Աստանայում:

Հիշեցնենք՝ Սիրիայի հարցով բանակցությունների առաջին փուլն այսօր ավարտվեց Նուր Սուլթանում:

Հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից:  Սոչիում 2018-ի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները ստորագրել են հուշագիր Իդլիբի էսկալացիոն գոտում իրավիճակի կայունացման վերաբերյալ և պայմանավորվել ստեղծել ապառազմականացված գոտի: Իդլիբ նահանգում կան ավելի քան տասնյակ տարբեր կազմավորումներ: Դրանցից ամենամեծը թուրքամետ խմբավորումների միությունն է՝ «Ազատագրման ազգային ճակատ» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումները: Ընդհանուր առմամբ, տարբեր տվյալների համաձայն, Իդլիբ նահանգում կա շուրջ 30 հազար զինյալ, այդ թվում ՝ օտարերկրյա վարձկաններ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica