Ստատուս քվոն պետք է փոխվի. Ալիև
Արցախ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելու պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Նա հայտնել է , որ տեղեկացրել է Տուսկին Ադրբեջանի անփոփոխ դիրքորոշման մասին, այն է` ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոխվի: Ստատուս քվոյի փոփոխություն` նշանակում է ադրբեջանական հողերը օկուպացումից ազատելու սկիզբ»,- ասել է Ալիևը: