close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին

Իրավունք

8 Հուլիսի 2019, 16:25
 Պաշտպանները միջնորդել են  գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են  ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին`  իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմը:

Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։

Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

Ասիկա մեր պարտութիւնը չէ
22 Հունիսի 2021, 10:28 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica