close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզաշխարհի հայտնի ներկայացուցիչները Մխիթարյանին խորհուրդ են տալիս մեկնել Բաքու. Sport24.ru

Սպորտ

27 Սեպտեմբերի 2018, 16:12
 Մարզաշխարհի հայտնի ներկայացուցիչները Մխիթարյանին խորհուրդ են տալիս մեկնել Բաքու. Sport24.ru

Sport24.ru կայքն անդրադարձել է «Արսենալ»-ի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հնարավոր այցին Բաքու: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Բաքվում պետք է կայանա Եվրոպայի լիգայի` «Ղարաբաղ» թիմի հետ հանդիպումը:

Կայքը ներկայացրել է  մարզական աշխարհի վառ ներկայացուցիչների կարծիքները` արդյո՞ք Մխիթարյանը պետք է գնա Բաքու, թե՞ ոչ: Այսպես` Հայաստանի հավաքականի նախկին կապիտան Ռոման Բերեզովսկին նշել է, որ իրավիճակը երկակի է, և Մխիթարյանն ինքը պետք է որոշում կայացնի: Նա նաև հավելել է, որ, իր կարծիքով, Բաքվում անվտանգ կլինի:

«Матч ТВ»-ի մարզական մեկնաբան Էլվին Քերիմովը հույս է հայտնել, որ իրավիճակը կլուծվի ֆուտբոլի օգտին, ոչ թե` քաղաքականության:

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի չեմպիոն Միհրան Հարությունյանն ասել է, որ եթե նման հնարավորություն կա, Հենրիխը միանշանակ պետք է գնա: «Եթե ընդունում են, պայմաններ չեն դնում, որ Հենրիխին չեն ընդունի, ինչո՞ւ ` ոչ»,- ասել է նա:

Միհրան Հարությունյանը հավելել է, որ մրցումների մասնակցելու նպատակով եղել է Բաքվում, երկրպագուների ճնշումները, իսարկե, զգացել է` սուլոցներ և այլն, սակայն դա իրեն չի խանգարել:

Հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինն ասել է, որ եթե Հենրիխը հարցնի իր կարծիքը, ապա ինքը խորհուրդ կտա թռչել Բաքու: «Վստահ եմ, որ այդ այցի ընթացքում Հենրիխի հետ ոչինչ տեղի չի ունենա, ծայրահեղ դեպքում` կդիմանա, քանի որ նա տղամարդ է: Իսկ եթե հանդիսատեսը լավ արձագանքի, գնահատի այդ քայլը, դա լավ նշան կլինի»,- ասել է նա:

 

Ասիկա մեր պարտութիւնը չէ
22 Հունիսի 2021, 10:28 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica