close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը լուծարել է «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ն

Հասարակություն

14 Հունվարի 2022, 20:45
 Կառավարությունը լուծարել է «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ն

Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ Որոտանի կեսն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի Կառավարությունը որոշել է լուծարել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը, գրում է 168.am-ը։

«Ընկերության լուծարումից հետո առկա ֆինանսական միջոցներն ուղղվելու են ոչ թե պետական բյուջե, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:

Նշենք, որ Որոտանի ՀԷԿ-ն ունի հավաքագրման ենթակա 14343381.2 հազ. դրամ դեբիտորական պարտք, որից 6071521.0 հազ. դրամը «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքն է, 8093488.7 հազ.դրամը՝ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքը, 46938.3 հազ.դրամը՝ «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ի պարտավորությունը, և 131433.2 հազ.դրամը՝ պետական բյուջեի պարտավորությունը:

Ընկերության դրամական միջոցները կազմել են 2,805,547.9 հազ. դրամ, այդ թվում՝ 1,051,280.0 հազ. դրամը ավանդադրված են՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ 1.440.000 ԱՄՆ դոլարով, և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ 350,000.0 հազ. դրամ:

Ըստ Կառավարության որոշման՝ ավանդադրված միջոցները փոխանցվել են պետական բյուջե»,- գրում է աղբյուրը:

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica