close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի

Հասարակություն

14 Հունվարի 2022, 20:31
 Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի

Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Աշխատանքային խմբի կազմն է.

Ա. Թումանյան ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար)

Ա. Սիմոնյան ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Ա. Հովսեփյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Պապյան ՀՀ ՏԿԵ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար (խմբի քարտուղար)

Ե. Վարդանյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Վ. Ասատրյան «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Քոչինյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտային միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

Է. Մարտիրոսյան Ռ. Յարալյան «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ավագ մասնագետ

Ս. Միլեթբաշյան Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար (համաձայնությամբ):

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica