close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համոզված եմ, որ Ազարյանը կընտրվի Դատավորների միության նախագահ, և այն վերջապես կսկսի գործել

Քաղաքական

14 Հունվարի 2022, 15:42
 Համոզված եմ, որ Ազարյանը կընտրվի Դատավորների միության նախագահ, և այն վերջապես կսկսի գործել

Ես համոզված եմ, որ այսօր պարոն Ազարյանը կընտրվի միության նախագահ։ Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։

Նշենք, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ: Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Հարցին՝ ի՞նչ կտա Ալեքսանդր Ազարյանի ընտրվելը, դատավոր Հարությունյանը պատասխանեց․ «Միությունը վերջապես կսկսի գործել և, առաջին հերթին, կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ։ Իսկ միությունը չի գործել միգուցե դիտավորյալ անգործության հետևանքով, և այսօր մեր գալու նպատակն է, որ միությունը վերջապես սկսի աշխատել՝ Ալեքսանդր Ազարյանի ղեկավարությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica