close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորմալ կվերաբերվեի, եթե այս օրինագիծը բերելուց առաջ ձեր քաղաքական ուժը ներողություն խնդրեր ընդդիմադիրներից ու այլախոհներից․ Մամիջանյան

Քաղաքական

9 Դեկտեմբերի 2021, 14:27
 Նորմալ կվերաբերվեի, եթե այս օրինագիծը բերելուց առաջ ձեր քաղաքական ուժը ներողություն խնդրեր ընդդիմադիրներից ու այլախոհներից․ Մամիջանյան

Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե  այս օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որը իշխանության է եկել՝ քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ բերելով, լենտաներ կապելով, և դրա կազմակերպման ծանր բեռը ստանձնած գործիչն այստեղ է նստած։ Ժամանակը գալու է և ամեն ինչ հանրայնացվելու է։ Դուք չե՞ք տեսել, թե՞ տեղյակ չէիք հրապարակի էկրանին ինչ էր  ցուցադրվում։ Նորմալ կլիներ, որ այն քաղաքական ուժը, որը  եկել է իշխանության, ֆեյքերով հայտնի չլիներ, որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերն ուտելու պատրաստակամություն հայտնող ֆեյքերն իրականում քաղաքացիներ են։ Ես նորմալ կվերաբերվեի այս ամենին, եթե այս օրինագիծը բերելուց առաջ ձեր քաղաքական ուժը ներողություն խնդրեր այն ամենի համար, ինչ ժամանակին կազմակերպել էր ընդդիմադիրների և այլախոհների դեմ․ ԱԺ-ում իր  ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica