close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

9 Դեկտեմբերի 2021, 09:10
 Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին մահացել է 27 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին մահացածների թիվը կազմել է 25 հազար 520, 2019-ին 21 հազար 603 մարդ է մահացել, այսինքն՝ այս տարի 1616-ով ավելացել է մահացածների քանակը:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Covid-19-ից մահացել է 3755 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում1431 մահվան դեպք է արձանագրված: Մեր երկրում Covid 19-ից հոկտեմբերին մահացել է 794 մարդ, իսկ սեպտեմբերին՝ 427, օգոստոսին՝ 203: Միայն 227 դեպքը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական գործողությունների հետեւանքով դեպքերն են, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են այս տարվա ապրիլ- հոկտեմբեր ամիսներին: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին 10 ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 30 հազար 282, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 30 հազար 147, 2019-ին՝ 29 հազար 910, այսինքն՝ ծնվածների քանակն 135-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica