close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». փաստում են ադրբեջանցիները (լուսանկարներ)

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2021, 13:09
 «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». փաստում են ադրբեջանցիները (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունները ռազմագերիների մասին ցնցել են ոչ միայն հայ հասարակությանը, այլեւ միջազգային դիտորդներին, եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանին։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի խոսքերին՝ ադրբեջանցիները նշում են, որ Հայաստանն ինքը անուղղակիորեն ընդունում է, որ հայ ռազմագերիներն իրականում ահաբեկիչներ են։ Եվ ամենակարեւորը՝ ադրբեջանցիները, հղում անելով Ալեն Սիմոնյանի խոսքերին, մեսիջ են ուղարկում միջազգային կառույցներին, որ ռազմագերիների հարցը նույնիսկ չպետք է քննարկվի, քանի որ դա «փակված թեմա» է։ 

Ուշադրություն դարձնենք, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ էլ գերիների հարցը օրակարգային չէր, նաեւ Հաագայի միջազգային դատարանի որոշումներում այն չկար։

Այս փաստը շատ տարօրինակ է նաև այն պատճառով, որ ռազմագերիների հարցը հումանիտար խնդիր է, իսկ միջազգային բոլոր հարթակներում նման հարցը դառնում է առաջնային թեմա։ Հայաստանի պարագայում գործ ունենք եզակի դեպքի հետ, երբ հայ ռազմագերիների հարցը լուրջ քննարկման առիթ չդարձավ։ Ադրբեջանցիներն ուղղակի հիացած են այս փաստով և նշում, թե որքան ցինիկ է Հայաստանի ներկայիս իշխանությունը, որն իրեն անվանում է «ժողովրդավարական» բայց իր «ձեռքերը լվանում է» իր քաղաքացիների ճակատագրից։

Այս փաստը վկայում է, որ Հայաստանի իշխանություններն ոչ թե այսօր են «ձեռքերը լվացել» այս խնդրից, այլ վաղուց են արել դա, և երբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ առաջարկել է որդուն փոխանակել ռազմագերիների հետ, նա պարզապես զբաղվել է փարիսեցիությամբ, փորձելով գոհացնել իր տգետ ընտրազանգվածի իղձերը։

Նույն նախընտրական շրջափուլում, երբ Փաշինյանն ասում էր, որ գերիները կարող են մի քիչ էլ սպասել «հանուն Հայաստանի», թեև իրականում հանուն իր իշխանության վերարտադրման, նա կրկին փարիսեցիությամբ է զբաղվել, քանի որ դեռ այն ժամանակ գիտեր, որ նա «ձեռքերը լվացել» էր այս քաղաքացիների ճակատագրից, հակառակ դեպքում, ընտրություններից մի քանի ամիս անց Փաշինյանը չէր ասի, որ «դեռ պետք է պարզել, թե ինչ պատճառով է գերեվարվել այս կամ այն զինծառայողը», ակնարկելով, որ գերությունից հետո ոմանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե չեն կարողանում համոզել, որ իրենք չեն խախտել պատերազմի օրենքները և գերի են ընկել առանց դիմադրության։

Փաստորեն, Ալեն Սիմոնյանը կրկնեց այն, ինչ մտածում է Փաշինյանի թիմի ողջ «վերնախավը» և ինքը՝ Փաշինյանը: Այն, որ Նիկոլի ու նրա շրջապատի համար «3 միլիոն վարչապետը» զրոյական արժեք ունի, վաղուց էր հայտնի։ Այդպես է լինում միշտ, երբ ժողովուրդն ինքնակամ իրեն դարձնում է մեկ մարդու ստրուկը։

Նման իրավիճակում են հայտնվում միայն հետամնաց ժողովուրդները, և ցավոք ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդն արձանագրում է, որ գտնվում է իր սոցիալական և ազգային գիտակցության ամենացածր մակարդակում։ Քանի որ նա «հերոս ու առաջնորդ» դարձրեց մեկ մարդու, ով զրկված է նույնիսկ պարզունակ սոցիալական ու բարոյական հասկացություններից, բայց նաև հսկայական աղետ է բերում ժողովրդին, ու դեռ պահպանում է իր իշխանությունը։

Այսքանից հետո անարդար կլինի մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին, քանի որ հայ հասարակության մի շոշափելի հատված իր պատկերացումներով չի տարբերվում Փաշինյանից ու Սիմոնյանից։

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica