close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ներսից փակեք, մենք՝ դրսից, մինչև չպատասխանեն՝ Ալենի ասածը պաշտոնական դիրքորոշո՞ւմ է, թե՞ ոչ․ գերու հարազատ

Քաղաքական

8 Դեկտեմբերի 2021, 13:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ներսից փակեք, մենք՝ դրսից, մինչև չպատասխանեն՝ Ալենի ասածը պաշտոնական դիրքորոշո՞ւմ է, թե՞ ոչ․ գերու հարազատ

ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա իրականացնող գերիների հարազատները ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեցին ներսից փակել իշխանական պատգավորների ելքը, իրենք էլ դրսից կփակեն, մինչև որ նրանք չպատասխանեն, թե գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները  պաշտոնական դիրքորոշո՞ւմ են, թե՞ ոչ՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Մեզ հետ կապվեք, ասեք՝ մենք ստեղից փակենք, դուք՝ ներսից, թող դուրս չգան, մինչև չպատասխանեն»,-ասաց հարազատներից մեկը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նրանց տեղեկացրեց, որ թեև իշխանական խմբակցությունը անգործություն է դրսևորում, բայց իրենք մեկ անգամ պահանջել են, որ հրապարակավ հաստատեն՝ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողի հայտարարությունը իրենց քաղաքական թիմի պաշտոնական դիրքորոշո՞ւմն է, թե՞ ոչ։

Մինչ այս պահը ոչ հաստատել, ոչ հերքել են։

«Այսօր ևս հարցադրումը կհնչեցվի, և պատասխանի բացակայության դեպքում կհամոզվենք, որ սա իրենց պաշտոնակնա դիրքորոշումն է, որ գերիների հարց գոյություն չունի»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հավելեց, որ դա Ադրբեջանի համար ուղղակի նվեր կլինի, քանի որ Ադրբեջանը կարող է ասել՝ դուք ի՞նչ եք մեզանից պահանջում, եթե ձեր քաղաքական ղեկավարությունը կարծում է, որ այդ հարցը գոյություն չունի։

Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները երեկ՝ մինչ ուշ երեկո, փակ էին պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը եւ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Գերիների եւ անհետ կորածների հարազատները նշել էին, որ պատրաստվում են փակ պահել փողոցներն այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի: Նշենք, որ նրանց վրդովեցրել էր երեկ համացանցում տարածված տեսանյութը, որում Ալեն Սիմոնյանը գերիներին համարում է դասալիքներ և ասում, որ գերիներն իր համար չկան: 

Մանրամասն՝ տեսանյութում․

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica