close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈւՂԻՂ. Գերիների եւ անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքը

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2021, 10:59
 ՈւՂԻՂ. Գերիների եւ անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքը

Պատերազմում գերի ընկած եւ անհետ կորած զինծառայողների ծնողները այսօր՝ վաղ առավոտից, հավաքվել են ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց եւ պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները երեկ՝ մինչ ուշ երեկո, փակ էին պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը եւ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Գերիների եւ անհետ կորածների հարազատները նշել էին, որ պատրաստվում են փակ պահել փողոցներն այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի: Նշենք, որ նրանց վրդովեցրել էր երեկ համացանցում տարածված տեսանյութը, որում Ալեն Սիմոնյանը գերիներին համարում է դասալիքներ և ասում, որ գերիներն իր համար չկան:

Իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետեւել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ:

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica