close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

8 Դեկտեմբերի 2021, 09:27
 Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնի է, ԱԺ երեկվա միջադեպի գործը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշում կայացնելու համար: Ինչո՞ւ այս անգամ դատախազությունը միջադեպը ուղարկեց ԱԱԾ: Բանն այն է, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատախազությունը ներքին աշխատանքային «գզվռտոցի» մեջ է տարբեր գործերով ՀՔԾ-ի կամ վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Պարզվում է՝ մի շարք քրեական գործերով դատախազությունը ՀՔԾ-ի գործերը հետ է ուղարկում ու պահանջում նոր քննություն իրականացնել:

Մասնավորապես, ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը բախվել են «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով եւս ուշագրավ իրավիճակ էր ստեծվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավոր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։ Պետք է պարզվեր՝ ինչ ունեցվածք է թաքցրել Հայկ Սարգսյանը հայտարարագրից, եւ ինչ է կեղծել:

Բայց ՀՔԾ-ն կրկին իշխանությանը կուլ գնաց եւ Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը կարճեց: Ասել է թե՝ դատախազության հույսը մնացել է ԱԱԾ-ն, որ քիչ թե շատ գուցե օբյեկտիվ կքննի գործերը, թեեւ այդ կառույցի քննության նկատմամբ էլ առանձնապես վստահություն չկա:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 
Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica