close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում նվաճել Սյունիքը. թուրքագետի պարզաբանումները

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2021, 15:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում նվաճել Սյունիքը. թուրքագետի պարզաբանումները

Եթե պատրաստվում եք ապրել Հայաստանում, ապա ձեր ցանկացած գործողություն պլանավորելիս պետք է մշտապես պատրաստ լինեք եւ գիտակցեք, որ Հայաստանի նկատմամբ կա ծավալապաշտություն, ու պետք է դրան որեւէ կերպ դիմադրենք. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը ԵՊՀ-ում մեկնարկած «ՀՀ անվտանգության մարտահրավերները եւ Սյունիքի մարզը. պատմություն եւ արդի մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովի ժամանակ:

Թուրքագետը Սյունիքում ծագած տարածաշրջանային խնդիրը դիտարկում է  Թուրքիայի շահերի տեսանկյունից եւ մանրամասն բացատրում, թե որն է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների պատճառը:

Գեղամյանի խոսքով՝ մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեն բազմաթիվ պետություններ եւ առաջին հերթին այն պատճառով, որ այն գերակա դիրք ունի իրեն հարեւան մակրոտարածաշրջանների նկատմամբ: Ըստ նրա՝ Սյունիքի մարզը միջազգային խոշորագույն առեւտրային ճանապարհներից բաժանվում է ընդամենը մի պետությամբ՝ Իրանով, որը հարեւան պետությունների մեջ ամենադրականն է տրամադրված ՀՀ-ի նկատմամբ:

«Խոշոր մերձավորարեւելյան, համաշխարհային բիզնես-կենտրոնները՝ օրինակ Դուբայը, Աբու Դաբին, Քուվեյթը, Քաթարը, որոնք խոշորագույն ծովածոցեր են, Հայաստանին շատ ավելի մոտ են եւ անցնում են բարեկամաբար տրամադրված երկրի տարածքով; Հիշյալ կենտրոնները մեզ ավելի մոտ են Մեղրիով, Կապանով, Գորիսով, քան Վրաստանով, Սեւ ծովով եւ այլն: Այսինքն՝ մենք իրականում մեր տարածաշրջանային դիրքից կարող ենք օգտվել, սակայն չենք արել եւ չենք անում: Հյուիս-հարավ ճանապարհը դրա իրականացման կարեւորագույն հանգույցներից մեկն է: Թուրքիան հասկանում է, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանային կոմունիկացիաների կարեւորագույն կենտրոն, որոնք չեն գտնվում իր վերահսկողության ներքո: Երբ ասում են՝ Հայաստանը սեպ է թուրքական աշխարհի մեջտեղում, դա իսկապես այդպես է, տարածաշրջանը լիարժեք վերահսկելու կարեւոր խոչընդոտ է»,- ասաց թուրքագետը:

Գեղամյանը շեշտեց՝ սա է պատճառը, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, երբ Թուրքիան տեսավ, որ ունի Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նախագիծ իրականացնելու հնարավորություն, որը կար դեռեւս Օսմանյան կայսրության շրջանում, անմիջապես լծվեց դրա իրականացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica