close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում 104 ծովակալների սպառնում է բանտարկություն` մեկ նամակի համար

Տարածաշրջան

7 Դեկտեմբերի 2021, 14:32
 Թուրքիայում 104 ծովակալների սպառնում է բանտարկություն` մեկ նամակի համար

Թուրքիայում գլխավոր դատախազությունը հաստատել է նեղուցների կարգավիճակի վերաբերյալ Էրդողանին նամակ գրած 104 ծովակալների նկատմամբ մեղադրանքը․ հայտնում է NTV-ն։

Թուրքիայում գլխավոր դատախազությունը հաստատել է հարյուրից ավելի պաշտոնաթող ծովակալների մեղադրանքը, որոնք նախկինում ստորագրել էին Բոսֆորի և Դարդանելի կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան պաշտպանող նամակը։

Գործով մեղադրյալներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Բոլոր մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք «հանցավոր դավադրության մեջ են մտել սահմանադրական կարգի դեմ»։

Նավատորմի 104 սպաների նամակը, որում նրանք Մոնտրյոյի կոնվենցիան անվանել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, հրապարակվել է 2021 թվականի ապրիլին։ Նամակում ծովակալները հայտարարել են Սև ծովում նեղուցների կարգավիճակի վերանայման քննարկման անընդունելիության մասին՝ կապված Ստամբուլի նոր ջրանցքի շինարարության ծրագրերի հետ։

Նամակը քննադատության է ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից՝ որպես բանակի միջամտություն քաղաքականությանը։ Ոստիկանությունը ստորագրողներից անմիջապես բերման է ենթարկել 10 ծովակալի, իսկ ավելի ուշ նրանց կալանքը փոխարինել է չհեռանալու մասին ստորագրությամբ։

Մոնտրյոյի 1936 թ. կոնվենցիան ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիա է, որն իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝  պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողության ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ): Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:

Էրդողանը որոշել է Մարմարա ծովը Սև ծովին կապող ճանապարհ ստեղծել` Ստամբուլի ջրանցքը, որով կնվազի Մոնտրյոյի ազդեցությունը:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica