close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր պատժամիջոցները կարող են հարվածել ռուսական ռուբլուն. Bloomberg

Աշխարհ

7 Դեկտեմբերի 2021, 15:03
 Նոր պատժամիջոցները կարող են հարվածել ռուսական ռուբլուն. Bloomberg

ԱՄՆ-ը և Եվրամիությունը ուսումնասիրում են ռուսական խոշորագույն բանկերի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը «հարձակվի» Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները նշում են, որ ռուբլու փոխարկումը դոլարի և այլ արտարժույթների, այդ թվում՝ եվրոյի և ֆունտ ստերլինգի, կարող է լինել ամենահավանական սահմանափակումներից։ Ավելին՝ Արևմուտքը կարող է սահմանափակել ներդրողների՝ ռուսական պարտքը երկրորդային շուկայում գնելու հնարավորությունը։

Ըստ Bloomberg-ի՝ ամենաարմատական տարբերակը կլինի արգելել Ռուսաստանինէ օգտվել SWIFT ֆինանսական վճարային համակարգից, սակայն դա կվնասի հասարակ քաղաքացիներին, ուստի պաշտոնյաներն ավելի հակված են հետամուտ լինել ռուբլին դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի փոխակերպելու տարբերակին։

Նախօրեին CNN-ի աղբյուրները զգուշացրել էին, որ ամերիկյան իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի Դաշնությանը նոր սահմանափակումներով պատժելու հնարավորությունը՝ Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժումը» զսպելու շրջանակում։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica