close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2021 թ. 10 ամիսների կտրվածքով գրանցվել է մահացության 6.3% աճ (նախորդ տարվա պատերազմական հոկտեմբեր ամիսը ներառող 10-ամսյակի համեմատ)

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2021, 23:56
 2021 թ. 10 ամիսների կտրվածքով գրանցվել է մահացության 6.3% աճ  (նախորդ տարվա պատերազմական հոկտեմբեր ամիսը ներառող 10-ամսյակի համեմատ)

ՀՀ վիճակագրական կոմիտեի` այսօր հրապարակած վիճակագրության համաձայն` 2021 թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ-ում գրանցվել են 6.3%-ով ավելի շատ մահվան դեպքեր, քան 2020 թ․ հունվար-հոկտեմբերին, որոնց մեջ, փաստորեն, նույնիսկ ներառված են եղել սեպտեմբերի վերջին օրերին և հոկտեմբերին պատերազմի պատճառով գրանցված մահերը։

Փաստորեն, մահացության աճի միտումները նկատելի են նույնիսկ պատերազմական գործողությունների սահմռկեցուցիչ ժողովրդագրական հետևանքների տարվա համեմատ։ 2021 թ. 10 ամիսների ընթացքում գրանցվել են 30282 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ +0․4%) և 27136 մահեր (+6.3%, իսկ 2019 թ․ համեմատ՝ +25․6%)։

Ծնելիության գործակիցը կազմել է 12.3, իսկ մահացությանը` 11։

Մահվան դեպքերի 13.8%-ի պատճառը COVID-19 համավարակն է, իսկ 94.1%-ով ավելացել են ՄԻԱՎ-ով հարուցված դեպքերը։ 11.6%-ով աճել է մեռելածինների թիվը։ ՀՀ բնակչության բնական հավելաճը 10 ամսում կազմել է 3146 մարդ, որը 2020 և 2019 թթ․ համեմատ նվազ ցուցանիշ է համապատասխանաբար 32 և 62․1%-ով։ Հատկանշական է, որ հոկտեմբերին ծնունդների թիվն ընդամենը 11-ով է գերազանցել մահերի ցուցանիշին։

Դեռ տարեսկզբին հրապարակումներում նշում էի, որ, դատելով ներկայացված վիճակագրության թվերի` նախորդ տարիների համեմատ կտրուկ տատանումից, 2020 թ. Արցախյան պատերազմի հերոս նահատակների տվյալները ներառված են հիվանդացության և արտաքին պատճառներից մահացության ցուցանիշների մեջ։

Եվ այսպես, այժմ վիճակագրական հրապարակման 120-րդ էջում ծանոթագրված է, որ 2021 թ. գրանցված 227 մահերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով դեպքերն են, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են 2021 թ. ապրիլ-հոկտեմբերին, իսկ արտաքին պատճառներով մահերի 2020 թ. ցուցանիշները կվերանայվեն 2021 թ. տարեկան ցուցանիշների ամփոփման ժամանակ:

Միքայել Մալխասյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ,

պ.գ.թ., ժողովրդագրագետ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica