close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2021, 19:18
 ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունները գործող ազգակործան իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն էր: Գրանցված հաջողություների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցությունը՝ առանձնաբար և դաշինքներով, հաջողություն է գրանցել 18 համայնքներում  և, կոալիցիոն ձևաչափով, տեղական իշխանություն կձևավորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: Նախատեսվում է համագործակցություն ծավալել նաև այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

Կայացած ընտրություններն անցան լարված, հակամրցակցային պայմաններում՝ պետական և տեղական իշխանության լծակների և ռեսուրսների օգտագործմամբ, բազմապիսի ապօրինությունների և ճնշումների պայմաններում: Ակնհայտ է՝ իշխանությունը պահպանելու և կենտրոնացնելու մոլուցքով տարված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է վտանգներով լի իր քաղաքականությունը տեղայնացնել նաև համայնքներում: Սակայն, քաղաքացիների ու նրանց առաջնորդող ուժերի ակտիվ դիմադրությունն ապացուցեց, որ երկիրը պատերազմի, կորուստների և աղետի առջև կանգնեցրած իշխանությունը մերժված է հանրության զգալի մասի կողմից:

Տրված քվեների և ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին և գործընկերներին: Ապազգային իշխանության դեմ մեր պայքարը շարունակվում է. ուժերն առավել համատեղելու  դեպքում մեր հայրենիքի ու նրա զավակների համար կբացվեն նոր հնարավորություններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

06.12.2021 թ.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica