close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեկ Փաշինյանը պարտվեց նաև Հայաստանի թիվ երրորդ քաղաքում՝ Վանաձորում

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2021, 11:45
 Երեկ Փաշինյանը պարտվեց նաև Հայաստանի թիվ երրորդ քաղաքում՝ Վանաձորում

Zham.am-ը գրում է․ Երեկ անցած ՏԻՄ ընտրությունները նախորդ ՏԻՄ ընտրություններից գրեթե ոչնչով չէին տարբերվում:

Փաշինյանի թիմը լայնորեն օգտագործում էր ողջ պետական մեքենայի ռեսուրսը՝ իր թիմակիցների վերարտադրման համար: Այդ իմաստով Փաշինյանը նախորդ իշխանությունների «հին ավանդույթների» դասական շարունակողն է: Մյուս կողմից այսօրվա Հայաստանի իրավիճակն է տարբերվում նախորդից: Նախորդ իշխանությունների ժամանակ էլ մարդկանց սոցիալ – տնտեսական իրավիճակը բարվոք չէր: Սակայն այն ժամանակ չկային այն անվտանգային մարտահրավերները, որ առկա են այսօր: Այսօր առաջին անգամ վերջին հարյուր տարվա ընթացքում Հայաստանի բնակիչը լիարժեք վստահ չէ, որ իր անվտանգությունն ապահովված է: Այս հանգամանքը պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի արդյունքով և այն հանգամանքով, որ պուտինյան Ռուսաստանի և փաշինյանական իշխանության միջև կա խորը անվստահություն: Այս ամենը տեսնում և հասկանում են մարդիկ, ինչն էլ խոր մտահոգություն է առաջացնում նրանց մոտ՝ իրենց ապագայի վերաբերյալ; Եվ այս տրամադրությունները չեն կարող չազդել նաև ընտրությունների վրա: Եվ զարմանալի չէ, որ տեղում տեղային այս կամ այն ազդեցիկ գործիչը հաղթանակ է տանում Փաշինյանի թիմակցի հանդեպ, որին, ի դեպ, աջակցում է ողջ պետական մեքենան: Դրա վառ օրինակը մենք տեսանք Սյունիքում: Այս կամ այն չափով Սյունիքի մոդելը տարածվում է նաև ողջ Հայաստանով մեկ: Երեկ Փաշինյանի թիմը պարտվեց նաև Վանաձորում: Եվ նույնիսկ Փաշինյանի «պահեստային անվադող» աշխատող լուսավորները չկարողացան աջակցել նրան, ինչը ցույց է տալիս մեկ բան, որ Հայաստանում ներքևներից սկսել է սողացող դիմադրության գործընթաց Փաշինյանի դեմ: Այսօր դեռ բացակայում է այդ գործընթացի միասնական քաղաքական վերնաշենքը: Սակայն ակնհայտ է, որ այդ վերնաշենքի կառուցումը ընդամենը ժամանակի խնդիր է, քանզի հայաստանցիների ճնշող մեծամասնությունն արդեն հասկացել է, որ ապագա կարող է լինել միայն և միայն առանց Փաշինյանի: Անցած հունիսյան խորհրդարանական ընտրություններից այս չորս- հինգ ամիսները դրա վառ ապացույցը դարձան:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica