close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ կոչվող արյունոտ կուսակցության հետ ոչ ոք չի ցանկանում իր անունը կապել. «Էջմիածին» դաշինքի թեկնածու

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 20:05
 ՔՊ կոչվող արյունոտ կուսակցության հետ ոչ ոք չի ցանկանում իր անունը կապել. «Էջմիածին» դաշինքի թեկնածու

Ընդհանուր տրամադրվածությունը արտահայտվում է հիասթափության տեսքով. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Էջմիածին» դաշինքի ավագանու թեկնածու Հրանտ Ավետիսյանը` անդրադառնալով Վաղարշապատ համայնքի քաղաքացիների ակտիվությանը ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուի խոսքով` մարդիկ արդեն հոգնել են փուչ խոստումներից, ինչի պատճառով էլ նպատակահարմար չեն համարում մասնակցել քվեարկությանը։

Անդրադառնալով իշխանությունների վերարտադրման ցանկությանը` Հրանտ Ավետիսյանն ասաց. «Այստեղ իշխանությունների վերարտադրման խնդիր չէ. ՔՊ-ի մոտ կադրերի այնքան սղություն կա, որ նրանք ուզած-չուզած ընկել են հին ցուցակների, հին մարդկանց հետևից։ Տեսել ենք դեպքեր, երբ նույնիսկ առաջին համարը ժամանակին կապված է եղել այս կամ այն կուսակցության հետ՝ որպես այդ կուսակցության ներկայացուցիչ, բայց հիմա ինչ-որ կերպ հայտնվել է ՔՊ-ի ցուցակում։ Սա վկայում է, որ այլևս մարդ չկա, որը ցանկանում է իր անունը կապել այս արյունոտ կուսակցության հետ»։

Խոսելով վարչական ռեսուրսների գործածման մասին` Հ. Ավետիսյանը նշեց, որ, միանշանակ,  դա եղել է նույնիսկ իշխանական թեկնածու և գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի  կազմակերպած երթի ժամանակ։

«Փոքր քաղաք է Էջմիածինը, գոնե դեմքով ճանաչում են մեկը մյուսին։ Նայում էիր՝  մանկապարտեզի վարիչներ, դայակներ, ուսուցիչներ և այլն։ Լինի Դիանա Գասպարյանը, թե՝ մեկ ուրիշը՝ այդ մարդիկ պարտավոր չեն իրենց ժամանակը տրամադրել, գնալ՝  ինչ է, թե գործող իշխանությունն է իրենց հրահանգել»,- նշեց զրուցակիցը:  

Հրանտ Ավետիսյանի խոսքով` «Էջմիածին» դաշինքն ունի մեծ ակնկալիքներ, որովհետև էջմիածինցին թասիբով ժողովուրդ է, ինքն իր խոսքի տեր ժողովուրդ է։ «Էջմիածինցին այս օրերի ընթացքում բազմաթիվ լավ մաղթանքներ է ասել «Էջմիածին» դաշինքի հասցեին։ Հիմնվում ենք դրա վրա և սպասում ընտրության արդյունքներին»,- եզրափակեց Հրանտ Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ՝ «Էջմիածին» ընդդիմադիր դաշինքը, Իրական ժողովրդավարական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայրենատէր» կուսակցությունը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

 

                                                                                              Լենա Կարապետյան


Տես նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տես նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը:


Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica