close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՏԻՄ ընտրությունները նաև սրանց մանդատից զրկելու իմաստով շատ կարևոր է․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 17:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՏԻՄ ընտրությունները նաև սրանց մանդատից զրկելու իմաստով շատ կարևոր է․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը վերջերս հայտարարեց ողջ երկրում սկզբնավորվող Դիմադրության շարժման մասին, ՏԻՄ-երին նպատակամղված  մասնակցությունն ինչ-որ իմաստով համարե՞նք այդ շարժման մի հանգրվանը՝ Yerkir.am-ն այսպիսի հարց ուղղեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին քվեարկելուց հետո։

Նա պատասխանեց, որ 37 համայնքից 19-ում ՀՅԴ-ն մասնակցում է, քանի որ քաղաքական ուժը չի կարող կարևոր քաղաքական իրադարձությանը չմասնակցել՝ իրենք մեր հայրենակիցներին պիտի տային այդ ընտրության իրավունքը և տվել են։

«Բայց սա նաև սրանց մանդատից զրկելու և ինչու չէ՝ դիմադրություն ցույց տալու իմաստով շատ կարևոր է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իր այսօրվա քաղաքական ուղերձն է՝ չքվեարկել այն քաղաքական ուժին, որը երկրին բերել է աղետ, զոհեր, հայրենիքի կորուստ և չտալ հնարավորություն, որպեսզի այս աղետը շարունակվի։

Մանրամասն՝ տեսանյութում․

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica