close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրդեհ Վանաձորում. ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակչի դին

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2021, 16:34
 Հրդեհ Վանաձորում. ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակչի դին

Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում հրդեհ է բռնկվել, մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին: Այս մասին հայտնում  են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։50-ին։ Ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին։

Այրվել են երկու մահճակալ, ջերմահարվել՝ մեկ պահարան։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica