close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն այնպես է գոռգոռացել, որ ձայնը լսելի է եղել միջանցքներում․ ԱԺ-ն պետք է վավերացնի. «Հրապարակ»

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2021, 14:27
 Փաշինյանն այնպես է գոռգոռացել, որ ձայնը լսելի է եղել միջանցքներում․ ԱԺ-ն պետք է վավերացնի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գիշերային այցը խորհրդարան անցել է լարված ու նյարդային մթնոլորտում։ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպմանը Փաշինյանը երբեմն-երբեմն այնպես է գոռգոռացել, որ ձայնը լսելի է եղել խորհրդարանի միջանցքներում։

Մթնոլորտի շիկացման պատճառն այն է եղել, որ Փաշինյանը ֆրակցիային ասել է, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ավարտից հետո սահմանների ամրագրման միջպետական փաստաթղթի հաստատումը պետք է կատարվի խորհրդարանում, այսինքն՝ յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է ստանձնելու Փաշինյանի ընդունած որոշման, պայմանավորվածությունների համար։ Եվ տեղեկացրել են, որ Սոչիի պայմանավորվածությունները կարծես թե չեն պահպանվում` Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, գլխավորապես՝ միջանցքի հարցը։

Մեր տեղեկություններով՝ փաստաթուղթը խորհրդարանով հաստատելու պահանջը Փաշինյանին է պարտադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի վարչապետի անվստահելի գործընկերային պահվածքը, Արեւմուտքի հետ «տակից» խաղեր տալու փորձերը տեսնելով՝ Պուտինը որոշել է բռի մեջ պահել Փաշինյանին եւ ապահովագրվել հետագայում վարչապետի փոփոխությամբ որեւէ պայմանավորվածությունից հրաժարվելու հավանականությունից։ Երկրի օրենսդիր մարմնի վավերացրած ցանկացած թուղթ ավելի վստահելի է, քան մեկ անձի կողմից միանձնյա վավերացվածը: Մանավանդ հայտնի չէ, թե այդ գործընթացներից հետո ինչ ճակատագիր է ունենալու Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները նախատեսվում է հնարավորինս արագ՝ վեց ամսում կյանքի կոչել։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica