close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առավոտյան ժամը 8:00-ին բերման են ենթարկվել Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2021, 14:16
 Առավոտյան ժամը 8:00-ին բերման են ենթարկվել Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը

Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման են ենթարկել տանից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դաշինքի շտաբի համակարգողներից մեկը:

«Առավոտ շուտ ժամը 8-ին տանից բերման են ենթարկել,  տեղյակ չենք, թե որտեղ են հիմա գտնվում Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Սաքանյանը: Մեր կարծիքով սա քաղաքական հետապնդում է, որ ընտրությունների նախորդ օրը թեկնածուին բերման են ենթարկել»,-ասաց շտաբի համակարգողը:

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ NEWS.am-ին հաստատեցին, որ Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Սաքանյանի հետ կապված քրեական գործ է քննվում, միաժամանակ նշեցին,որ գործով   ձերբակալվածներ չկան, այլ մանրամասներ չհայտնեցին քննվող քրգործից:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica