close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական դատախազությունը Ստամբուլում հայկական եկեղեցու վրա պարած թուրքերի համար 1 տարի ազատազրկում է պահանջել

Տարածաշրջան

4 Դեկտեմբերի 2021, 11:33
 Թուրքական դատախազությունը Ստամբուլում հայկական եկեղեցու վրա պարած թուրքերի համար 1 տարի ազատազրկում է պահանջել

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սբ Թագավոր հայկական եկեղեցու պատերի վրա երաժշտության տակ պարած 3 թուրք քաղաքացու վերաբերյալ դատական գործ է բացվել` «ժողովրդի մի մասի կրոնական արժեքները ոտնահարելու» մեղադրանքով: Դատախազությունը պահանջել է 1 տարվա ազատազրկում յուրաքանչյուրի համար։

Ստամբուլի «Անադոլու» հանրապետական դատախազության պատրաստած զեկույցում նշվում է, որ հուլիսի 12-ին` գիշերը 01։30-ին, Քադըքյոյի Սբ Թագավոր հայկական եկեղեցու վրա պարել են Օզանջան Յըլմազը, Օմեր Ֆարուք Արմանը և Յունուս Էմրե Ուզունը։

Հիշեցնենք, որ խաչի առջև պարող տղամարդկանց տեսանյութը տեղադրվել էր  սոցիալական ցանցերում հուլիսի 12-ին: Ստամբուլի վարչակազմը հայտարարել էր միջադեպի մասնակիցներին կալանավորելու մասին, նրանց հանդեպ ընտրվել էր խափանման միջոց՝ տնային կալանքի տեսքով:

«Ես համարում եմ, որ Քադըքյոյի եկեղեցում ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը (դավանանքի հանդեպ) սադրանք է՝ ուղղված մեր միասնության դեմ»,- ասել էր Էրդողանը՝ դատապարտելով կատարվածը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica