close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՛ դարձեք Հայաստանի կործանման գործիքներից մեկը. Քրիստինե Վարդանյան

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 22:32
 Մի՛ դարձեք Հայաստանի կործանման գործիքներից մեկը. Քրիստինե Վարդանյան

Դեկտեմբերի 5-ին շատ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: 

«Ես միայն մի բան կարող եմ խնդրել իմ հայրենակիցներին՝ մի քվեարկեք իշխանական թեկանածուի օգտին։ Ձեր ուսերին մի վերցրեք այն անտանելի բեռը, որոնք այդ մարդիկ՝ անձնական տարբեր մանր-մունր շահերի համար շալակել են։

Ոչինչ, թող իրենք նկարեն իրենց 50+ տոկոսները, շատ տեղերում դա էլ չեն կարողանալու անել, բայց դուք մի դարձեք Հայաստանի կործանման գործիքներից մեկը։

Իսկ մեր մասով մի բան կարող եմ ասել։ Դաշնակցությունն ընդդիմադիր կուսակցություններից ամենամեծ մասնակցությունն ունի այս ընտրություններին։

Տարբեր համայնքներում մենք ընդհանուր առմամբ հարյուրավոր մարդկանց ենք առաջադրել այս ընտրություններին։ Իրենց բոլորի մասին առանձին-առանձին խոսել չեմ կարողանա, բայց իրենց բոլորի հավաքական կերպարը Նաիրի խոշորացված համայնքում ՀՅԴ ցանկը գլխավորող իմ ընկեր Գևորգ Մուրադյանն է՝ ազնիվ, սկզբունքային, հայրենասեր, 2013 թ․ սպանված Պռոշյանի նախկին գյուղապետ, ազտամարտիկ, Պետրոս Ղևոնդյանի, Կարոտ Մկրտչյանի անբաժան ընկեր Հրաչ Մուրադյանի որդին։ Իրենց ընտանիքի մասին բոլոր ցանկացողներին կպատմեն Պռոշյան գյուղում։

Այս մի տարին ինքս ինձ հարցրել եմ․ «վերջն ինչու հասանք այստեղ», պատասխաններից մեկը, որ ինձ տվել եմ․ «որովհետև Գևորգի պես հուսալի, արժեհամակարգ ունեցող մարդիկ որոշում կայացնողների մեջ քիչ էին»»,- գրում է նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica