close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օմիկրոն շտամը կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը

Առողջապահություն

3 Դեկտեմբերի 2021, 17:19
 Օմիկրոն շտամը կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը

2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ Օմիկրոնի մասին: Այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում դրա հատկությունները բացահայտելու ուղղությամբ․ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ ԱՆ-ի՝ այս պահին պարզ չէ՝ Օմիկրոն տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակի՞չ է, թե՞ ոչ, թեև  Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը:

 «Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյո՞ք այն պայմանավորված է Օմիկրոն տարբերակով, թե՞ այլ գործոններով:  COVID-19-ի հարուցիչի բոլոր տարբերակները, ներառյալ՝ ամբողջ աշխարհում գերիշխող Դելտան, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի և մահվան, հատկապես՝ ռիսկի խմբի անձանց շրջանում։ Օմիկրոնը կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը։ Ըստ այդմ՝ պատվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից:

 Պայմանավորված այն հանգամանքով, որ «Օմիկրոն» տարբերակը ճանաչվել է մտահոգիչ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում' ուժեղացնել վերահսկողությունը և ակտիվացնել գենոմային սեկվենավորման գործընթացը:

Երկրները պետք է շարունակեն արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել COVID-19-ի հարուցիչի շրջանառության ընդհանուր մասշտաբները կրճատելու ուղղությամբ՝ առաջնորդվելով գոյություն ունեցող ռիսկերի վերլուծությամբ և գիտական մոտեցմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համահավասար հասանելիություն բոլորի համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին:

 Առողջապահության նախարարությունը հետամուտ է առողջապահական միջազգային կառույցների` COVID-19-ի և դրա նոր շտամների մասին ուսումնասիրություններին և շարունակելու է տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ` հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա:

Պետք է հաշվի առնել, որ ներկայացվող տվյալները ենթական են փոփոխման` պայմանավորված ի հայտ եկող նոր հանգամանքներով», - ասվում է ԱՆ հաղորդագրությունում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica