close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը մերժել է Իսրայելի` Իրանի հետ բանակցությունները դադարեցնելու խնդրանքը

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2021, 17:40
 ԱՄՆ-ը մերժել է Իսրայելի` Իրանի հետ բանակցությունները դադարեցնելու խնդրանքը

Ամերիկյան վարչակազմը փաստացի մերժել է Իսրայելի ղեկավարության կոչը՝ դադարեցնել միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Յուրաքանչյուր երկիր, այդ թվում, իհարկե, մեր բարեկամ Իսրայելը, ունի իր տեսակետի իրավունքը։ Մեր տեսակետն այն է, որ դիվանագիտական ուղին պետք է շարունակվի այն հնարավորությունների օգտագործմամբ, որոնք թույլ են տալիս դիվանագիտական քննարկումներ` ապահովելու համար մեծ հասանելիություն (միջուկային ծրագրին), վերադարձ  ՀԳՀԾ-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) փոխադարձ լիարժեք հավատարմությանը»,- հինգշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։

Նա պատասխանել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, որը մի քանի ժամ առաջ կոչ էր արել անհապաղ դադարեցնել խորհրդակցություններն Իրանի հետ, քանի որ Թեհրանը, նրա կարծիքով, կիրառում է «միջուկային շանտաժը»՝ որպես բանակցային մարտավարություն։

JCPOA-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ՀԳՀԾ-ից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ի` Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան) ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ JCPOA-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։

Այս բանակցությունների յոթերորդ փուլը մեկնարկել է նոյեմբերի 29-ին։ Նախորդ նման հանդիպումները Ավստրիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել այս տարվա հունիսին։ Այնուհետեւ բանակցային գործընթացը կասեցվեց Իրանում նախագահական ընտրությունների պատճառով:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica