close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամսական «ապագա կան» լքում է 11.444 մարդ, շաբաթական` 2888 քաղաքացի, օրական` 380 հայորդի, 9 ամսվա կտրվածքով` շուրջ 20.000 հայ ընտանիք

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2021, 12:03
 Ամսական «ապագա կան» լքում է 11.444 մարդ, շաբաթական` 2888 քաղաքացի, օրական` 380 հայորդի, 9 ամսվա կտրվածքով` շուրջ 20.000 հայ ընտանիք
Քաղաքական զազրախոսությունը հանգեցնում է զազրամտածողության, իսկ զազրամտածողությունը՝ քաղաքական սնանկության: Արդյունքում՝ 2021թ․ 9 ամիսների կտրվածքով հանրապետությունից արտագաղթել է մշտական բնակչության մոտ 4 տոկոսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վլադիմիր Մարտիրոսյանը։
 
«Այս իշխանության քաղաքական սնանկության լավագույն ապացույցներից մեկը ոչ միայն անվտանգային ամուլությունն է, օր օրի թանկացումներն ու աղքատության աճը, այլ այս ամենի արդյունքում մաշվող պետութունը և դրա լավագույն ապացույց համարվող արտագաղթը:
 
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021 թվականի հունվար սեպտեմբեր ամիսների տվյալներով ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -103571 մարդ։ Այսինքն, միայն 9 ամիսների կտրվածքով հանրապետությունը լքել է ավելի քան 103000 մարդ։ Սա դեռ ամբողջական, տարեկան պատկերը չէ:
 
2010 թվականից ի վեր սա ամենավատ ցուցանիշն է արտագաղթի առումով:
 
Զանգվածային արտագաղթի վտագավոր պատկերն ու սպասվող վտանգներն առավել կամբողջանան, եթե նկատի առնենք այն փաստը, որ կրկնվեմ երկիրից 9 ամիսների կտրվածքով արտագաղթել է մշտական բնակչության մոտ 4 տոկոսը։
P.S. 103.000 հոգի:
 
Ամսական «ապագա կան» լքում է 11.444 մարդ, շաբաթական 2.888 քաղաքացի, օրական 380 հայորդի, 9 ամսվա կտրվածքով շուրջ 20.000 հայ ընտանիք»,- գրում է նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica