close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բողոքի ցույց Գլենդելում ՀՀ հյուպատոսության առջև` ընդդեմ փաշինյանական կառավարության, Թուրքիայի և Ադրբեջանի

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2021, 10:58
 Բողոքի ցույց Գլենդելում ՀՀ հյուպատոսության առջև` ընդդեմ փաշինյանական կառավարության, Թուրքիայի և Ադրբեջանի

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի բռնապետությունների:

«Մենք չենք կարող և չենք աջակցի ցանկացած կառավարության, որը հանձնում է մեր նախնյաց հայրենիքը, առաջնահերթություն չի համարում գերության մեջ գտնվող մեր զինվորների վերադարձը, նորմալացնում է հարաբերությունները ցեղասպան հարևանների հետ և ջնջում Արցախը քարտեզի վրայից: Մենք չենք ընդունում սա՝ որպես մեր հայրենիքի ճակատագիր: Մենք կընդդիմանանք մեր հողերում թուրքական և ադրբեջանական գերակայությանը: Մենք ընդդիմանում ենք հայ ժողովրդի բռնապետական ճնշմանը պետության կողմից, որը ցանկանում է ջնջել մեզ երկրի երեսից: Մենք կշարունակենք ընդդիմանալ մինչև, որ խաղաղության և ներդաշնակության արժեքները չմտնեն մեր սահմաններ: Սա դիմադրություն է», - ասվում է Հայ երիտասարդաց դաշնակցության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սփյուռքում ՀՅԴ կառույցները տարբեր երկրներում սկսել են զանգվածային բողոքի ցույցեր Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների շենքերի առջև՝ ընդդեմ Արցախի օկուպացիայի, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և զիջումային քաղաքականության՝ ի շահ թշնամու:


Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica