close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան անցել է միջազգային հերթական հավատարմագրումը

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 16:45
 Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան անցել է միջազգային հերթական հավատարմագրումը

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հերթական անգամ անցել է միջազգային հավատարմագրման պարբերեկան գործընթացը՝ Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի կողմից (ANAB), ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի պահանջներին համապատասխան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

ՊՈԱԿԻ սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան ամեն տարի ընդլայնում է ոլորտը որևէ ցուցանիշով կամ ցուցանիշներով և պարբերական գնահատման այս տարի անցկացված գործընթացում ևս լաբորատորիայում որևէ անհամապատասխանության չի գրանցվել:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica