close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինայում ցույցեր են. պահանջում են Զելենսկիի իմպիչմենտը

Աշխարհ

2 Դեկտեմբերի 2021, 16:00
 Ուկրաինայում ցույցեր են. պահանջում են Զելենսկիի իմպիչմենտը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքականության դեմ ցույցի մասնակիցները մանր մետաղադրամներ են նետել նրա գրասենյակի ուղղությամբ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիևի կենտրոնում մի քանի հազար մարդ է հավաքվել ցույցի, որոնք պահանջում են Զելենսկիի իմպիչմենտը։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել ներս մտնել գրասենյակի շենք։ Ցուցարարները մի քանի մանր մետաղադրամներ են նետել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ուղղությամբ, որից հետո շարժվել են դեպի Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը։

Ավելի վաղ Կիևում Անկախության հրապարակում սկսվել էր Զելենսկիի դեմ ցույցը։ Ցուցարարները պարզել են ազգայնական կուսակցությունների՝ Ազգային կորպուսի (ստեղծվել է Ազովի ազգային գումարտակի հիման վրա, որի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանում), «Սվոբոդա» կուսակցության և Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության դրոշները։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica