close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր․ Ալեն Սիմոնյան

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2021, 12:22
 Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր․ Ալեն Սիմոնյան

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է իր եղբորն առնչվող ասֆալտապատման մրցույթի տենդեր շահելուն վերաբերող հանրային հնչեղություն ստացած հարցին։ Մեկնաբանը մասնավորապես հարցրել է` խնդրահարույց չէ՞ արդյոք այն, որ  Սիմոնյանի  եղբայրը շահում է նման տեդերներ եւ արդյո՞ք դա կոռուպցիա չէ։

«Եկեք պարզենք՝ կոռուպցիա է, թե ոչ: Այդքան գումարներ են ծախսվում. այդ լրատվամիջոցները, հետաքննող լրագրողները գրանտներ են շահում, հարցազրույցներ են տալիս, եւ դա բավարարում է միայն, որ ֆիքսում են, որ իմ եղբայրն աշխատում է մի տեղ՝ որպես հասարակ աշխատակից։ Եվ բավարարվում են նրանով, որ գնում են եւ 86 տարեկան տատիկիս դռան ետեւից նկարում են եւ ասում, որ տանը մարդ չկա: Գիտեք՝ դա կոռուպցիա կլիներ, եթե այդ ընկերությունն անհավասար պայմաններում լիներ, եւ այդ ընկերության գոնե 1 տոկոսը պատկաներ իմ եղբորը: Իմ եղբայրը երկու բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ է, որը տարբեր աշխատանքներում իրեն շատ լավ է դրսեւորել եւ այդ մրցույթները շահելը կամ չշահելը որեւէ ձեւով չի անդրադառնում իր աշխատավարձի կամ եկամուտի վրա: Նա ժողովրդի լեզվով ասած՝ աշխատավարձով աշխատող է։ Եկեք հասկանանք՝ ամբողջ այդ աղմուկը բացի նրանից, որ իմ անունն են ավելացնում։ Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր»:

Նա հավելել է, որ այդ ոլորտում ամենամեծ աշխատանքը կատարում է եւ հաճախ շահում է ընդդիմադիր առաջնորդներից մեկի բարեկամի ընկրությունը: «Իսկ ինչու չեն գրում, որ այդ բարեկամը կարող է իշխանության հետ կապված է, եւ իրենք էլ են տենդեր շահում: Եկեք այդ տրամաբանությունն օգտագործենք: Նորից եմ ասում՝ մարտահրավեր են չակերտավոր նետում բոլոր այն մարդկանց, որոնք առավոտյան արթնանում են եւ իմ անունն ու ազգանունը գրում են, որպեսզի այդ նյութը կարդացվի: Գտեք այդ կոռուպցիան»,- նշել է նա: 

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այդ ամենն արվում է երկու պատճառով: Առաջին՝ զուգորդվում է իր հաջողված այցով որեւիցէ երկիր, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն: Լրատվական դաշտում, կարծես, պայմանավորված այցից անմիջապես հետո սկսում են խոսել Ալեն Սիմոնյանի մասին: Երկրորդ՝ կարող է այն ընդդիմադիր ղեկավարի բարեկամը, ով տիրապետում է այդ նույն ոլորտում  ծավալով ամենամեծ աշխատանքներին, ցանկանում է նույնիսկ այսօր այդ միջոցով (անունն էլ անկեղծ ասած չգիտեմ)  այդ ընկերությանը դուրս հանել մրցակցությունից, որպեսզի վախենան..․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica