close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու է կալանավորվել «Սիսական» ջոկատի հրամանատարը․ 7or.am

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2021, 19:18
 Ինչու է կալանավորվել «Սիսական» ջոկատի հրամանատարը․ 7or.am

7or.am-ը գրում է․ Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի ապօրինի որոշմամբ կալանավորվել է «Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը։ Դատավորն այդ ապօրինի որոշումն ակնհայտորեն կայացրել է ոչ պակաս ակնհայտ քաղաքական ցուցման արդյունքում։ Ցուցում տվողն էլ է ակնհայտ, թե ով է՝ Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ է Նիկոլը քրեաքաղաքական հետապնդման ենթարկում իր ընդդիմախոսներին հարցը կորցրել է իր արդիականությունը։ Բոլորին էլ հայտնի է, որ նա այդ ամենն անում է երկու հիմնական պատճառով՝ վախի ու քաղաքական հաշվարկի։

Նախ վախի մասին։

Նիկոլին անձնապես ճանաչողները գիտեն, որ նա վախկոտ, շատ վախկոտ մարդ է։ Նա առյուծ է կտրում ոստիկաններով շրջապատված լինելու կամ ամբոխի աջակցությունն ունենալու դեպքում։ Մյուս դեպքերում փիսո է՝ ցռանի մեկը։

Նիկոլը գիտի, թե ինչ արհավիրք է բերել մեր երկրի գլխին ու մտածում է, որ ինչ որ մեկը կարող է իրեն սատկացնել այդ ամենի համար։ Ինքն էն գլխից էր վախկոտ։ Հիմա դա խորացել է։

Նիկոլը վախենում է, որ իրեն կարող են սատկացնել ոչ թե քաղաքական, այլ բառիս բուն իմաստով։ Նրա վախն, ըստ այդմ, առաջին հերթին կռված տղերքից է, Արցախի հերոսներից, նորմալ հայրենասեր մարդկանցից։ Ինքը մտածում է, որ իրեն կսատկացնեն, ինքն իրեն վախեցնում է, հորինում քրեական գործն ու կալանավորելու հրահանգ տալիս։ Ընտրակեղծիքների հիմնադիր–կատարող Գագիկ Ջհանգիրյանին ենթակա դատավորներն էլ կատարում են վախեցած Նիկոլի հրահանգները։ Այդպես քրեական գործեր հարուցվեցին Արցախյան հաղթանակի հերոսների, հետո մյուսների դեմ։

Մյուս պատճառն այն է, որ Նիկոլի մոտ վախը համատեղվում է հակապետական գործունեության հետ։ Դա էլ է պահանջում շինծու գործերի հարուցում։ Այդ շինծու գործերով են կալանավորվել Սյունիքի համայնքապետերը։ Նիկոլի թարախության պատճառով է կալանքի տակ պահվում պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Հիմա էլ նա ընկել է Աշոտ Մինասյանի հետևից։

Ի դեպ, Սյունիքի ու արժանապատիվ սյունեցիների դեմ պայքարի մասով Նիկոլը գործում է Ալիևի հետ զուգահեռաբար։ Իլհամը դրսից է հարձակվում Սյունիքի դեմ, Նիկոլը՝ ներսից։ Նիկոլին հեռացնելն, ըստ այդմ, դառնում է արժանապատվության ու անվտանգության հարց։

Տես նաև՝ Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյանը՝ Աշոտ Մինասյանի կալանավորման մասին:

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica