close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջհանգիրյանը իր հին ընկերներին տեղափոխում է դատական համակարգ․ Armlur.am

Հասարակություն

30 Նոյեմբերի 2021, 19:35
 Ջհանգիրյանը իր հին ընկերներին տեղափոխում է դատական համակարգ․ Armlur.am

Դատական դեպարտամենտն արդեն նոր ղեկավար ունի: Նա Արմեն Հարությունյանն է, նախկին դատախազ: Ինչու է հենց նա նշանակվել դատական դեպարտամենտի ղեկավար: ArmLur.am-ին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը իր՝ դատախազ եղած ժամանակվա հին ընկերներին տեղափոխում է դատական համակարգ:

Բանն այն է որ Արմեն Հարությունյանը նախկինում եղել է զինվորական դատախազության քննիչ եւ Գագիկ Ջհանգիրյանը հետ բավականին մտերիմ է եղել: Արդյունքում, Հարությունյանը մեկ տարի առաջ թոշակի անցավ եւ ահա նախկին դատախազը մեկ տարի անց նոր պաշտոն ստացավ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն:

2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:

Աղբյուրը՝  ArmLur.am

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica