close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը Ղարաբաղում 20 կմ ԷՀԳ վերականգնման աշխատանքների ժամանակ

Արցախ

30 Նոյեմբերի 2021, 13:22
 Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը Ղարաբաղում 20 կմ ԷՀԳ վերականգնման աշխատանքների ժամանակ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները մշակել են Շուշիի շրջանի վարչակազմի դիմումը եւ ապահովել են անվտանգությունը էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման անվտանգությունն ապահովելու համար։ Էլեկտրահաղորդման գծերի այս հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծով, այս առնչությամբ վարչակազմը դիմել է մեր հրամանատարությանը վերականգնման աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Այս փուլում վերականգնվել են մոտ 20 կիլոմետր էլեկտրահաղորդման գծեր, իսկ գիշերային ժամերին ավելի անվտանգ երթեւեկության համար միացվել են ճանապարհային լուսավորության ավելի քան 150 լամպեր»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Դանիլ Նիկիտինը: 

Լեռնային Ղարաբաղի շրջանների անվտանգության ապահովման խնդիրները կատարելու համար կազմվում է ժամանակացույց, ըստ որի խաղաղապահները մշակում են Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունելության միջոցով ստացված հարցումները։

Ռուսական Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները կատարում են տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական եւ կանխարգելիչ աշխատանքների ժամանակ, ինչպես նաեւ ուխտավորների՝ շփման գծի մոտ գտնվող վանական համալիրներ այցելելիս:

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica